Ով է հաղորդավար Դմիտրի Նագիեւի նախկին կինը (արխիվային լուսանկարներ)
PHOTOՀայտնի հաղորդավար Դմիտրի Նագիեւի անձնական կյանքը միշտ փակ է եղել հասարակության առաջ։ Կանանց սիրելի հաղորդավարը միշտ ամուրիի կերպարի մեջ է եղել, երբեք չի խոսել այն մասին, թե ով կա նրա կողքին։

Իրականում, սակայն, Նագիեւը բավականին երկարատեւ ամուսնական կապ է ունեցել։ Դեռ շատ երիտասարդ տարիքում Նագիեւն ամուսնացել է ռադիոհաղորդավարուհի Ալլա Սելիշչեվայայի հետ, ով ավելի հայտնի է Ալիսա Շեր մականունով։ 1989 թվականին ծնվել է զույգի որդին՝ Կիրիլը, ով ներկայումս նույնպես դերասան է։ Նագիեւն Ալիսայի հետ ամուսնացած է եղել 18 տարի։
Զույգի ամուսնալուծությունը մեծ սկանդալով տեղի ունեցավ։ Ամուսնալուծությունից հետո Ալիսան գիրք գրեց՝ «Ես Դմիտրի Նագիեւի կինն էի» վերնագրով, որտեղ բազմաթիվ սկանդալային բացահայտումներ էր արել իրենց ընտանեկան կյանքի մասին ու բազմաթիվ գաղտնիքներ բացահայտել։

Նագիեւը սարսափելի բարկացել էր նախկին կնոջ այդ արարքից, սակայն հանրային մեկնաբանություն այդպես էլ չտվել։ Գիրքն էլ իր հերթին վաճառվեց ահռելի տպաքանակով։

1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



