Ամենաանպետք նվերները, որոնք նվիրում են Ամանորին
LIFEԱմանորին հաճախ ենք ստանում ենք իրեր, որոնք չգիտենք՝ պահել, թե աղբամանը նետել։ Past.am-ը ներկայացնում է հնարավոր նվերների ցանկը, որոնք չարժե նվիրել ուրիշներին Ամանորի կապակցությամբ, միեւնույնն է՝ դրանք դեն են նետելու։
Տոստեր՝ թերեւս չկա աշխարհում մի մարդ, որ երկու անգամից ավելի տոստեր օգտագործի։ Եվ տոստերը թերեւս ամենաանպետք նվերն է, որ կարելի է պատկերացնել։
Հյութաքամիչ՝ նույնն էլ կարելի է ասել հյութաքամիչի մասին։ Այն լվանալն այնքան բարդ է, որ մարդիկ նախընտրում են չօգտագործել այն, որպեսզի այդքանը չլվանան։ Իսկ նրանք, ովքեր չնայած ամեն ինչի, օգտագործում են այն, ուրեմն հաստատ ունեն տանը, այլեւս իբրեւ ամանորյա նվեր պետք չի այն նվիրել։
Ձու խաշելու սարք՝ ավելի անիմաստ սարք անհնար է պատկերացնել։ Մի նվիրեք այն անգամ այնպիսի ծանոթին, ով առավոտից երեկո խաշած ձու է ուտում։
Էլեկտրական սրճեփ՝ սրանք այնպիսի սարքեր են, որոնք սուրճի փոխարեն ինչ-որ անհասկանալի բան են սարքում, որը խմելն անհնար է։ Բացի այդ՝ 21-րդ դարում այդպիսի սարքեր թերեւս ոչ ոք չի օգտագործում։
Էլեկտրական թեյնիկ՝ միշտ հիշեք, էլեկտրական թեյնիկ բոլորն ունեն, եւ ոչ ոք դրա կարիքը չունի։ Եթե ի վերջո որոշել եք պարտադիր կենցաղային տեխնիկա նվիրել, գոնե հետաքրքրվեք, թե տվյալ անձը տանն ինչ ունի, ինչ չունի, նոր նվեր գնեք։



