Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ ամուսինն իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու. մանրամասնում է իրավաբանը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է ամենատարբեր ոլորտների իրավական կարգավորումներին՝ վստահ լինելով, որ միայն իրազեկ քաղաքացին կարող է պաշտպանված լինել: Այս անգամ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրույցում խոսել ենք ամուսնալուծության գործընթացի իրավական կողմերի մասին: Չիլինգարյանը նշում է, որ ցավոք, վերջին տարիներին Հայաստանում ամուսնալուծությունների թիվն ավելացել է, պատճառներն էլ խիստ տարբեր են: Այն ազդում է ընտանիքի բոլոր անդամների, հատկապես՝ երեխաների հոգեվիճակի ու վարքի դրսևորման վրա:

«Ամուսնալուծության գործընթացում ընտանեկան հարցերով մասնագիտացված և փորձառու փաստաբանի մասնակցությունը դատավարությանն անհրաժեշտություն է, մասնավորապես՝ ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերված գույքից (համատեղ սեփականությունից) բաժինն առանձնացնելը, համատեղ կյանքում ծնված անչափահաս երեխաների համար ապրուստի միջոց (ալիմենտ) բռնագանձելը, երեխայի բնակության վայրը որոշելը կամ նրա հետ տեսակցության կարգ սահմանելը, օրենքով սահմանված դեպքերում անապահով ամուսնու համար ապրուստի միջոց (ալիմենտ) տրամադրելը և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ եթե ամուսինների միջև առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում, և տրվում է ամուսնալուծության վկայական։ Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական (առկայության դեպքում), ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ամուսինների դիմումը և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։

«ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է գրանցվել նաև ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝ դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով: Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից: Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ընթացքում»,-ընդգծում է իրավաբանը։

Հավելում է՝ ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ-ում կատարելուց, ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով։

«Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ամուսնալուծության գործեր քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգել՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ: Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները, որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ բռնագանձվի, ամուսինների պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը, ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը»,-ասում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ դատարանն ամուսնալուծության մասին իր վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ՔԿԱԳ: «Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման: Դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու և դատարանի համապատասխան վճռի վերանայման դեպքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա ամուսնությունը ՔԿԱԳ-ը կարող է վերականգնել, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ամուսինը սահմանված կարգով նոր ամուսնություն է կնքել»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK