Չեմ մասնակցելու ընտրություններին. Արտակ Թովմասյանը մատնանշել է իր դիրքորոշման պատճառները (տեսանյութ)
VIDEOՊատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Այս մասին իր տեսաուղերձում ասում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
Նա իր ուղերձում, մասնավորապես, հայտնում է, թե ինչով է պայմանավորված իր դիրքորոշումը. «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վտանգավոր է։ Այն իր մեջ պարունակում է ռիսկեր` արտաքին վտանգներից ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։ Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմ նախորդ ելույթներում և կոնկրետ շեշտադրումներով հայտնել եմ, թե այս ընտրությունները ինչ վտանգների առաջ են կանգնեցնելու մեր պետությունն ու պետականությունը։ Ինձ համար աթոռն ու պաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլ ունեցել, ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթ չունեմ»,- նշում է Թովմասյանը։
Նա կոչ է անում վեր կանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը և տարբերել առաջնայինը երկրորդայինից. «Ես դա հասկանում եմ և չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։
Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մեր պետականությունը պահելու, զարգանալու համար և պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը», - նշում է Արտակ Թովմասյանը:
Ավելի վաղ Արտակ Թովմասյանը հայտարարել էր, որ մայիսի 24-ին, ժամը 18։30-ին, «Դվին»-ում հրավիրում է հանդիպում-քննարկման և համազգային աղոթքի։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



