Իդեալական հայր․ Մարկ Ցուկենբերգն անձամբ է դստեր տակդիրը փոխում (լուսանկարներ)
LIFEՖեյսբուք սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը վերջերս է դուստր ունեցել, ում Մաքս են անվանել, եւ պարզապես խենթանում է դստեր համար։ Թեեւ փոքրիկը դեռ երկու շաբաթական է, սակայն 31-ամյա հայրիկը, ի տարբերություն այլ շատ հայրիկների, չի վախենում նրա լուսանկարներով կիսվել, ինչպես նաեւ օգնել կնոջը երեխայի խնամքի հարցում։
Ցուկենբերգը վերջերս արձակուրդ է գնացել, որպեսզի ամբողջ ժամանակը կնոջն ու երեխային տրամադրի։ Ցուկենբերգը լուսանկար է տեղադրել համացանցում ու խոստովանել, որ ինքն անձամբ է փոխում փոքրիկի տակդիրը։




Հիշեցնենք, որ Մաքսը Ցուկենբերգի ու նրա կնոջ՝ Պրիսցիլլայի երկար սպասված՝ առաջին երեխան է։ Նա ծնվել է դեկտեմբերի 1-ին։ Դստեր ծնվելուց հետո Ցուկենբերգը հայտարարեց, որ իր ունեցվածքի 99 տոկոսը բարեգործության վրա կծախսի։

1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
4
FINTECH360 International Conference Held in Armenia
5
AraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy



