Ինչպես պատրաստել թփով տոլմա
LIFEՄիսը աղալ: Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել: Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել: Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին: Եթե միսը յուղոտ չէ, մի փոքր կարագ հալեցնել ջրի մեջ, լցնել մսի վրա, խառնել: Խաղողի տերևները մի քանի վայրկյան գցել եռացող ջրի մեջ, ապա հանել, դնել քամիչի վրա: Կոթերը հեռացնել: Ամեն տերևի վրա մի գդալ միջուկ դնել, փաթաթել: Խիտ շարել կաթսայի մեջ, վրան ծածկել տափակ ափսեով, սառը ջուր լցնել: Ջուրը պիտի փոքր-ինչ ծածկի տոլմաները: Եփել մարմանդ կրակով այնքան, մինչև բրինձը եփվի: Մատուցել մածուն-սխտորով սոուսի հետ:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds
5
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME



