Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գարիկ Մարտիրոսյանն է ցանկացել, որ այդ դերը խաղամ». Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին

LIFE

Women’s club նախագծից հայտնի Մաշա Մաթևոսյանը նախորդ ամիս նկարահանվել է ռուսաստանաբնակ շոումեն, դերասան Միշա Գալուստյանի նոր հումորային տեսահոլովակում: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշան խոսել է առաջարկի, Միշայի հետ ծանոթության մասին:

Ըստ նրա՝ առաջարկը ստացել է մայիսի սկզբին՝ զարմուհու ծննդյան օրը: «Զանգահարեց պրոդյուսեր Սոֆյա Գուլյանն ու պատմեց առաջարկի մասին, ես էլ ասացի, որ ինձ հետաքրքրում է: Դրանից երկու օր հետո ինձ ուղարկեցին տեսահոլովակի սցենարն ու ես սարսափեցի: Կային դրվագներ, որոնք ֆիզիկապես չէի կարող խաղալ: Մի դրվագում սկուտեր պետք է վարեի, բայց ես ու սկուտերը շատ տարբեր բաներ ենք, չէի կարող նստել: Մյուս դրվագում Միշան ինձ պետք է հրեր, ես էլ ընկնեի լողավազանի մեջ: Նորմալ լողում եմ, բայց այն, որ ինձ պետք է հրեին, վախեցնում էր: Բացատրեցի իրավիճակը Սոֆյային ու ասացի, որ կարող են մեկ այլ հերոսուհու ընտրել: Սոֆյան պատասխանեց, որ այդ հարցերը կլուծվեն»,- պատմեց նա:

Մաշայի խոսքով՝ չէրս օրով Սոչի են մեկնել, իսկ այնտեղ շատ վատ եղանակ էր, անձրևներ: «Պետք է ամառ նկարահանեինք, բայց եղանակն այլ էր: Չկարողացանք նույնիսկ ծով գնալ, որովհետև ալիքները շատ մեծ էին: Այդպես սկուտեր չվարեցի, լողավազանի տեսարանը ևս չեղարկվեց: Իմ սրտով եղավ, բայց ավելի լավ կլիներ, որ եղանակը բարենպաստ լիներ ու ծովում տեսարաններ ունենայինք: Իսկ սկուտերի հետ կապված մի բան կմտածեինք»,- ասաց նա:

Ռադիոհաղորդավարուհին ուրախությամբ պատմեց, որ Սոչիում էին, երբ իմացավ, որ Գարիկ Մարտիրոսյանն է ցանկացել՝ ինքն այդ դերը խաղա: «Ինձ համար անսպասելի էր, որովհետև Գարիկին մոտ 18 տարի չէի տեսել: Հաճելի էր, որ այդքան տարի անց ինձ հիշել է: Այդ մասին ինձ պատմեց Գրիշա Գասպարյանը: Գուցե Գարիկը նաև հետևել է Women’s club-ի թողարկումներից ինչ-որ մեկին ու հիշել է, չգիտեմ»,- նշեց նա:

Մաշան նաև ասաց, որ նկարահանման հրապարակ գալուց առաջ իրեն զանգահարել է Սոֆյան ու խնդրել ձու և հերկուլես գնել:

«Մտածեցի, որ նկարահանումների համար է պետք: Գնեցի, եկա, պարզվեց, որ դրանք Աննա Բուզովայի համար էին: Նա այնքան շնորհակալություն հայտնեց, ասաց, որ Հայաստանում հայտնի եմ, իսկ նրա համար ձու և հերկուլես եմ բերել: Բնականաբար, ես ասացի, որ դա մեծ բան չէ: Աննան հիանալի աղջիկ էր, նրա մասին որևէ բացասական բան ասել չեմ կարող,- պատմեց նա և հավելեց, որ Միշա Գալուստյանի հետ դրանից հետո է ծանոթացել,- Միշային նախկինում տեսել էի, բայց շփում չէինք ունեցել, կարելի է ասել՝ մեր ծանոթությունը տեսահոլովակի նկարահանումների ընթացքում եղավ: Ինձ ու Միշային Սոֆյան ծանոթացրեց, ասաց, որ նրա կինն եմ: Դե, սցենարով խաղում եմ նրա կնոջ դերը»:   

Մաշան նաև շեշտեց, որ նկարահանումներն անցել են շատ ջերմ մթնոլորտում: «Ինչ-որ պահի եկավ նաև «Իվանուշկի» խմբից Անդրեյ Գրիգորևը: Նույնիսկ չգիտեի, որ նա խաղալու է էպիզոդիկ դերերից մեկում: Շատ դրական մարդ էր»,- եզրափակեց նա:

Վերջում Մաշան հայտնեց, որ տեսահոլովակի պրեմիերան այսօր է: 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts