Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ-ում Ստալինիզմի պրոպագանդա է. «Վոժդի» պատկերով օրացույցներ են տպագրվում

ANALYSIS

Օրերս առիթ ունեցա մի փոքր շրջել Ռուսաստանում եւ այդ այցելության ընթացքում գրախանութներից մեկում հանդիպեցի խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի մեծադիր պատկերով բավականին խոշոր չափի եւ 2016 թվականի պատի օրացույց: Տարվա յուրաքանչյուր ամսվա համար ընտրված է Ստալինի լուսանկարներից մեկը: Եվ սա ամենայն լրջությամբ: Հրատարակիչն այն ընկերություններից մեկն է, որը ՌԴ ողջ տարածքում ռուսական քաղաքների, եկեղեցիների եւ տեսարժան վայրերի լուսանկարներով օրացույցներ է հրատարակում:

Օրացույցի առաջին էջում Ստալինի ամենահայտնի նկարներից մեկն է՝ Победа будет за нами («Հաղթանակը մերն է լինելու») մակագրությամբ: Այս պահի դրությամբ մոտ 10 երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները լարված են՝ Թուրքիա, ԱՄՆ, Լեհաստան, Ուկրաինա եւ այլն: Պետական լրատվամիջոցներն ավելացնում են թշնամու կերպարի քարոզչության դոզաները: Եվ ռուս հաղթական զինվորի նկատմամբ ժողովրդի հավատը կարծես թե պետք է ամփոփվեր Ստալինի կերպարի վերածնմամբ: Ստալինը, եւ ոչ թե ժողովուրդը, Ռուսաստանում շարունակում է լինել Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մարմնավորողը: Սակայն հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով Ստալինի վերակենդանացումը բավականին վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հենց Ռուսաստանի համար:

Ստալինի պաշտամունքի վերականդանացումը ռեպրեսիվ ռեժիմի խստացման հեռանկարներ է խոստանում: Այն, որ ամբողջ Ռուսաստանում կոմունարների, բոլշեւիկների եւ այլ քաղաքական արդեն պատմական հատվածների անուններով փողոցները չեն անվանակոչվել, նորմալ է նրանով, որ Ռուսաստանը, մեղմ ասած« առանձնապես մեծ վնասներ չի կրել քաղաքական ոչ մի շրջանում: Իսկ ահա Ստալինն ուրիշ պատմություն է: Այս դեպքում, ինչպես Խորհրդային Միության մյուս երկրներում, այնպես էլ առավելապես Ռուսաստանում ոչնչացվեց մտավորականությունը: Այսօր, առանց այդ էլ, Ռուսաստանում «5-րդ շարասյան» շարքն են դասել այն մտավորականներին, որոնք դեմ են պատերազմին, որոնք դեմ էին Ուկրաինայի հետ հարաբերությունների խզմանը: Ստալինի նկարով օրացույցների մեծ տպաքանակով տարածումը նշան է այն բանի, որ Ռուսաստանում առաջին պլան է մղվում վաղուց մոռացված «ամեն ինչ ռազմաճակատի համար» գաղափարախոսությունը:

Եվ այսօր պատահական չէ, որ Ռուսաստանում Արեւմուտքի հասցեին հաճո բան ասելը դիտարկվում է հայրենիքի դավաճանության նման մի բան: Քաղաքացու բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն «ռազմաճակատի» եւ այն ղեկավարող «հրամանատարների» գործողությունների տրամաբանությանը: Ռուսաստանում, զարմանալիորեն, չեն փորձում այս «պատերազմում» հաղթել տնտեսության մեջ արմատական բարեփոխումների, ազատ մամուլի խրախուսման, զարգացած բժշկության, համարձակ կինեմատոգրաֆիայի, բացախոսության եւ այլ ճանապարհով:

Ռուսական լրատվամիջոցներից մեկը հետաքրքիր հրապարակում ուներ ՌԴ- Արեւմուտք հակամարտության վերաբերյալ եւ փորձագետներից մեկը հետեւյալ միտքն էր արտահայտել. «Իհարկե, մենք տնտեսությամբ դժվար թե կարողանանք հաղթել: Փոխարենը, նրանց պատժամիջոցներին ի պատասխան, մենք կարող ենք հեռացնել մեր կառավարության արեւմտամետ անդամներից մեկին»: Սրանով ամեն ինչ կարելի է ամփոփել:

Իսկ ռուս ժողովուրդն ավելիին է արժանի:

Գագիկ Աղբալյան

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms