7 մահացու վտանգավոր երեւույթներ, որոնք առաջին հայացքից անվտանգ են թվում (լուսանկարներ)
LIFEՇնաձկների հարձակումը, փոթորիկները, ցունամիները մահացու վտանգավոր բոլորին հայտնի երեւույթներ են։ Սակայն կան դրանցից ոչ պակաս վտանգավոր երեւույթներ, որոնց մասին չենք էլ կասկածում, քանի որ դրանք առաջին հայացքից անվտանգ են թվում։ Past.am-ը ներկայացնում է 7 մահացու վտանգավոր երեւույթ, որոնց մասին մենք չգիտեինք:
Խայթոց

Խոսքը միայն կենդանիների խայթոցի մասին չէ, այլ նաեւ մարդկանց։ Այո, խոսքն անհավանական վամպիրների մասին չէ, իրականում հաճախ են մարդիկ խայթում իրար, օրինակ՝ ԱՄՆ-ում տարեկան 40 հազար նման դեպք է գրանցվում, Բրիտանիայում յուրաքանչյուր 12 րոպեն մեկ մարդու խայթոցի դեպք է գրանցվում։ Իրականում խայթոցի միջոցով մեծ քանակությամբ բակտերիաներ են փոխանցվում դիմացինին, որոնք երբեմն կարող են անգամ մահացու լինել։ Չի կարելի մոռանալ նաեւ, որ կատաղությունը մարդուց մարդուն էլ կարող է անցնել։
Զվարճալի կենդանիներ
Առաջին հայացքից անմեղ թվացող կենդանիները իրականում կարող են մահացու վտանգավոր լինել։ ԱՄՆ-ում տարեկան 13 հազար հոգի հիվանդանոցում է հայտնվում՝ անմեղ ու զվարճալի տեսք ունեցող կենդանիների պատճառով։
Փոշեկուլներ

Չեք կարող անգամ պատկերացնել, թե ինչպիսի վնասվածքներ եւ անգամ մահ կարող են առաջացնել փոշեկուլները։ Երևի լսած կլինեք այնպիսի տարօրինակների մասին, ովքեր սեքսով են զբաղվել փոշեկուլի հետ։ Կան անգամ մարդիկ, ովքեր փոշեկուլն օգտագործել են տանը ծննդաբերելիս, ինչը, բնականաբար, ողբերգական հետեւանքներ է ունեցել։ Էլ չասած կոտրվածքների, վնասվածքների ու այրվածքների մասին։
Աշխատանք

Աշխատանքից առաջացած սթրեսի հետեւանքով 26-45 տարեկան անձանց հոսպիտալացումը անչափ տարածված է ողջ աշխարհում։ Կաթվածների առաջացման երրորդ պատճառը հենց աշխատանքային սթրեսն է։
Հուլիս

Սա բացառիկ ֆենոմեն է, որը «հուլիսի սինդրոմ» անվանումն է ստացել։ Վիճակագրությամբ հենց այս ամսվա ընթացքում են ամենից շատ մարդիկ հայտնվում հիվանդանոցներում։ Այս ամսվա ընթացքում մեծանում են արեւահարության, օձերի խայթոցների, լողավազաններում մրսելու կամ վարակվելու, թունավորման դեպքերը։
Տոներ

Տոների ընթացքում հիվանդանոցներում հիվանդների քանակը կրկնապատկվում է։ Գլխավոր պատճառներն են՝ ալկոհոլից թունավորումը, վնասվածքները, այրվածքները ճայթռուկներից, հրավառությունից, մեջքի խնդիրները՝ ծանրություններ բարձրացնելու հետեւանքով։
Նորաձեւություն

Հագուստն իրականում սարսափելի վտանգավոր երեւույթ է։ Կանացի իրերի վրա ավելի լավ կլիներ գրեին՝ բարձր վտանգավորության իր։ Նեղ զգեստները, բարձրակրունկները բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Ի վերջո, եթե չխեղդվեք այդ հագուստի մեջ կամ բարձրակրունկներից վայր չընկնեք, սթրեսը կա ու կա՝ մարդիկ սեփական տեսքից դժգոհ լինելու պատճառով շատ հաճախ են դեպրեսիայի մեջ հայտնվում։



