Ես ոչ ղեկին եմ եղել, ոչ էլ մեքենայում. Մխիթար Ավետիսյանն՝ ավտովթարի մասին
LIFEՀանգստյան օրերը դերասան Մխիթար Ավետիսյանի համար այնքան էլ հանգիստ չանցան, ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել բետոնե էլեկտրասյանը: Բարեբախտաբար, վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է:
Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել դերասանի հետ՝ պարզելու վթարի մանրամասները. Մխիթարը նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ պարզվում է, մեքենան դերասանը չի վարել, ավելին, նա անգամ մեքենայում չի եղել.
«Իրականում, այդ օրը ընկերներիս հետ հավաքվել էինք, այդ ընթացքում ընկերներիցս մեկը վերցեց մեքենաս եւ դուրս եկավ, սակայն, ցավոք, ավտովթարի ենթարկվեց: Դեպքը տեղի է ունեցել, քանի որ ճանապարհին մեքենայի առջեւ շներ են դուրս եկել, իսկ ընկերս փորձել է ընթացքի մեջ չվրաերթել նրանց: Ես ոչ ղեկին եմ եղել, ոչ էլ մեքենայում»,- պատմեց դերասանը:
Շարունակությունն այստեղ:



