Թափառական շունը փրկել է վրաերթի ենթարկված աղջկա կյանքը
LIFEԹափառական շունը փրկել է 20-ամյա ուսանողուհու կյանքը։ Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի Պոլտավա քաղաքում։ Մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, երբ վերջինը դասի էր գնում։
Վարորդը, վախենալով պատասխանատվությունից, աղջկան տարել է անտառ ու թողել, որ այնտեղ մահանա։ Աղջիկը սառնամանիքին անգիտակից վիճակում մնացել է անտառում: Նրան ցրտահարվելուց փրկել է մի թափառական շուն, ով այդ օրերի ընթացքում իր մարմնով տաքացրել է աղջկան ու փրկել կյանքը։
Երբ աղջկան հայտնաբերել են, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նա մեքենայի հարվածի հետևանքով բավական լուրջ վնասվածքներ է ստացել։ Այժմ ոստիկանությունը փնտրում է աղջկան վրաերթի ենթարկած վարորդին։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



