Եվրոպայում գազի գինն առաջին անգամ գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարը
ECONOMICSԵվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին կայացած սակարկությունների ընթացքում վերստին ռեկորդ է սահմանել և առաջին անգամ գերազանցել է 1200 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի գինը սակարկությունների ընթացքում հասել է 1200,36 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց: Անցյալ շաբաթ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ այնուհետեւ նաև 1 100 դոլարը:
«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտարարել է, որ Եվրոպայի գազի ստորգետնյա պահաստարաններ գազի մղման խիստ հետ մնալըև գազի աճող պահանջարկը հանգեցրել են այն բանին, որ վառելիքի այդ տեսակի գները Եվրոպայում ռեկորդներ են սահմանել և կարող են մոտ ժամանակներս գերազանցել դրանց մեծությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: