Տարվա 9 ամենաթանկարժեք նվերները (լուսանկարեր)
LIFEՆվերներ թե տալը, թե ստանալը անչափ հաճելի է։ Սակայն որքան էլ չցանկանանք խոստովանել, միեւնույնն է՝ թանկարժեք նվերներ ստանալն էլ ավելի հաճելի է։ Ահա 2015-ի ամենաթանկարժեք նվերները, որոնք իրար նվիրել են։
«Ռոմեո եւ Ջուլիետ»՝ Քիմ Քարդաշյանի համար

Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմի ծննդյան օրը կինոթատրոն վարձակալեց, որտեղ բոլորի համար ցուցադրում էին «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմը։ Քանյեն կնոջ համար նաեւ 5 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ էր գնալ՝ պատված թանկարժեք քարերով։
Վզնոց Մրայա Քերիի համար

Մրայա Քերին վերջերս է ամուսնալուծվել։ Ամռանը լուրեր սկսեցին պտտվել, որ նա հիմա էլ հանդիպում է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փարքերի հետ։ Վերջինը սիրելիի համար 500 հազար դոլար արժողությամբ վզնոց էր գնել։
Մանկական խաղահրապարակ արքայազն Ջորջի համար

Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջի 2 տարեկանի կապակցությամբ նրա պապիկը՝ արքայազն Չարլզը, երեխային մանկական հրապարակ նվիրեց։ Ծառի վրա հսկայական տնակ տեղադրեցին, որտեղ խաղում է փոքրիկը։
Շնիկ Քայլի Ջենների համար

Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քայլի Ջենների ընկերը՝ ռեփեր Tyga-ն վերջերս ընկերուհու համար նախ սպիտակ Ֆերարի գնեց, հետո էլ ամերիկյան բուլդոգ շնիկ նվիրեց՝ 50 հազար դոլար արժողությամբ։
Ժամացույց Դմիտրի Պեսկովի համար

Այս տարի ամուսնացան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դիտրի Պեսկովն ու գեղասահորդուհի Տատյանա Նավկան։ Հարսանիքին Պեսկովի թեւին 37 միլիոն ռուբլի արժողությամբ ժամացույց կար։ Պեսկովը հայտնեց, որ դա կնոջ նվերն է։
Ավտոմեքենա եւ տուն Օլգա Բուզովայի համար

Ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը կնոջը՝ Օլգա Բուզովային է նվիրել 100 միլիոն ռուբլի արժողությամբ առանձնատուն եւ Mercedes-Benz GLE 63 ավտոմեքենա՝ 8 միլիոն դոլար արժողությամբ։
Մերսեդես՝ Քեթի Տոպուրիահի համար

Երգչուհի Քեթի Տոպուրիան եւս ծննդյան օրը շքեղ մեքենա նվեր ստացավ։
Կղզի՝ Ռոնալդուից

Ֆուտբոլիստ Ռոնալդուն իր ընկերոջը եւ գործակալին՝ Ժորժեին հասանիքի կապակցությամբ մի ամբողջ կղզի նվիրեց՝ մի քանի միլիոն եվրո արժողությամբ։
Բնակարան՝ Վլադ Տոպալովի համար

Երգիչ Վլադ Տոպալովն ու նրա կինը՝ Քսենիան, հարսանիքի կապակցությամբ Մոսկվայի կենտրոնում բնակարան նվեր ստացան։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



