Արտակ Դավթյանը ևս անմասն չէ 4.5 միլիոն դոլարի հասնող կոռուպցիայի գործարքից. Արթուր Ղազինյան
BLOG«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ՀՀ ՊՆ գնումների գործընթացում թույլ տրված աննախադեպ կոռուպցիայի փաստի առթիվ հարուցված քրեական գործով արդեն կալանավորված է երեք անձ. 2 բարձրաստիճան նախկին և գործով պաշտոնատար անձ և մեկ քաղաքացիական անձ:
Սակայն մինչ այժմ որևէ մեղադրանք չի առաջադրվել 2018թ-ի դեկտեմբերին ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ինչը խիստ տարօրինակ է:
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ առանց ԳՇ պետի համաձայնության և հաստատման զինամթերքը ՉԷՐ ԿԱՐՈՂ մուտքագրվել ՀՀ ԶՈՒ հաշվակշիռ, ինչը ենթադրում է, որ Արտակ Դավթյանը ևս անմասն չէ 4.5 միլիոն դոլարի հասնող կոռուպցիայի գործարքից:
Հ.Գ. Առայմ ձեռնպահ եմ մնում Նիկոլ Փաշինյանի այս գործարքից շահառու լինելու հանգամանքը քննարկելուց. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից, իսկ Դավիթ Տոնոյանը կարող էր խաբել Նիկոլ Փաշինյանին:
Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը . . .
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



