Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Անվտանգային հարցերին վերաբերվում են այնպիսի անտարբերությամբ, ինչպիսի լրջությամբ թշնամին վերաբերվում է մեր անվտանգային հիմքերի խարխլմանը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրի. ինչպես Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է պնդում, այդ մաքսակետերը կտեղադրվեն «ադրբեջանցիների տարածքում»։ Ի դեպ, նմանատիպ արտահայտություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհի իր տարածքով անցնող՝ Չայզամի և Էյվազլի հատվածում մաքսային և անձնագրային հսկողություն կիրականացնի Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ի՞նչ նոր ռիսկեր ու անվտանգային խնդիրներ են պարունակում այս իրողությունները և ինչի՞ կհանգեցնեն...

«Փաստ» օրաթերթը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի հետ։

-Ստացվում է այնպես, որ Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար Ադրբեջանը կարող է իր գործողություններով խնդիրներ առաջացնել արտաքին և ներքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական առումներով, անակնկա՞լ էր մաքսակետերի տեղադրման իրողությունը, թե՞ ոչ։

-Ցավոք սրտի, այո՛, ճիշտ եք նկատում, որ Ադրբեջանը իր ստեղծած իրավիճակով կարողանում է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին քաղաքական ու տնտեսական օրակարգի ձևավորման վրա։ Սակայն պետք է նշել, որ այսպիսի իրավիճակները անակնկալ լինում են միայն հանրության այն հատվածի համար, որոնք ունեն իրենց համոզմունքներն ու կույր հավատն առ այն, որ «երկիրը կփրկվի այս իշխանությունների գործողություններով», ինչպես փորձում է համոզել իշխանական պատգամավորներից մեկը՝ ասելով, թե «Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ փրկել է Սյունիքը»։

Միգուցե անակնկալ է ճակատենցու, որոտանցու, բարձրավանցու կամ շուռնուխցու համա՞ր, որոնք 45 % վստահության քվե տվեցին իրենց գյուղերը շրջափակման մեջ հայտնվելու համար։ Իսկ իրականում անակնկալ չէր, ավելին՝ սպասելի էր Սանասարի և Կովսականի հանձնումից հետո։ Նկատենք, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ արեց, որպեսզի իրադարձությունների գրադացիան պահելով՝ հասնի մաքսակետերի տեղակայմանն ու լեգիտիմացմանը, ինչին ականատես էինք լինում անցնող մեկ տարվա ընթացքում՝ դեռևս GPS-ային հայտնի իրադարձություններից հետո, որն էլ բերեց վերը նշված ճանապարհահատվածի՝ ադրբեջանական կողմի տնօրինման տակ անցնելուն։ Այնուհետև ադրբեջանական կողմն սկսեց իրանական բեռնատարների անցումն արգելել, որից հետո մաքսատուրք սահմանեց իրանական բեռնատարների համար, այնուհետև ստեղծվեց ադրբեջանցի զինվորի դանակահարության դեպք, որպեսզի հնարավոր լինի տեղակայել ոստիկանական հենակետեր, իսկ այսօր արդեն տեղադրում է մաքսակետեր։

Սպասելի էր նաև այն տեսանկյունից, որ Փաշինյանը քանիցս իր հայտարարություններում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի այդ ճանապարհահատվածին, մեջբերելով 2010 թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքը, հայտարարում է, որ այդ հատվածն ադրբեջանական տարածք է՝ տալով դրանց ադրբեջանական տեղանունները (Էյվազլի, Չայզամի)։ ԱԽ քարտուղարը նշում է, թե մաքսակետերը տեղադրվում են «իրենց տարածքում», Հովիկ Աղազարյանը հայտարարում է, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում դրանք եղել են «իրենց տարածքները», սկզբունքորեն լեգիտիմացնում են այն, որ ադրբեջանական մաքսակետերի հայտնվելը և՛ տրամաբանական է, և՛ օրինաչափ։ Հաջորդ կարևորագույն հանգամանքը, որի վրա կուզեի հրավիրել հանրության ուշադրությունը, Փաշինյանի այն հայտարարությունն է, թե հնարավոր էր խուսափել մաքսակետերի տեղակայումից... այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։

Փաստորեն ի՞նչ է ստացվում՝ կա՛մ պետք է միջանցք լինի, կա՛մ մաքսակետե՞ր տեղակայվեն։ Այսինքն, ցանկացած տրամաբանություն ունեցող քաղաքացի կարող է ենթադրել, որ հարցը քննարկվել և համաձայնեցվել է կողմերի միջև։ Իսկ այն հայտարարությունները, թե միջանցքային բովանդակություն չի քննարկվում բանակցություններում, փաստորեն, հերքվեցին Փաշինյանի կողմից։

-Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այդ ճանապարհով երթևեկելը անխափան է լինելու քաղաքացիների համար, սակայն այսօր լրիվ այլ հայտարարություն է անում ՝ հիմնավորելով այն ասֆալտապատ նոր ճանապարհի շահագործմամբ։ Ի՞նչ սպասել հաջորդիվ...

-Պետության անվտանգային դիմադրողականության դեֆիցիտի պայմաններում արված հայտարարությունն անվտանգության մասին բարոյապես հասկանալի է, բայց պրակտիկորեն՝ անհուսալի։ Ի վերջո, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ զանազան պատճառներով ժողովուրդը պետական հոգածության սուբյեկտ չէ և ենթարկվում է շահարկումների ու կամայականությունների։ Փաշինյանի հակասական հայտարարությունները Գորիս-Կապան ճանապարհով անխափան երթևեկելու վերաբերյալ տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ։ Երբ Ադրբեջանին հանձնվեցին Սանասարն ու Կովսականը, արդեն պարզ էր, որ Ադրբեջանը մոտենում է Սյունիքին։ Իսկ երբ GPS-ային բեմադրություններով լեգիտիմացրեցին իրենց ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք, ապա ճանապարհ հարթեցին նաև միջպետական ճանապարհի ինչ-որ հատվածի տնօրինման հարցում ունենալու որոշակի հաջողություններ։ Ի դեպ, Սանասարի և Կովսականի հանձնումը հակասում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությանը, որի ոչ մի կետով նման բան չկար։

Դրանով փաստացի սկիզբ դրվեց այսօրվա իրավիճակին։ Ինչ վերաբերում է անխափան երթևեկելու մասին Փաշինյանի հայտարարություններին, այո, այդ մասին նա մի քանի անգամ հայտարարել է թե՛ կառավարության նիստում, թե՛ ԱԺ ամբիոնից, սակայն, ինչպես տեսնում ենք, փաստերն ինքնին խոսուն են՝ ճանապարհը ոչ թե անխափան է, այլև վտանգավոր։ Շատերը արդարացի հարց են բարձրացնում, թե ո՞ւր է խաղաղապահ առաքելությամբ տարածաշրջանում գտնվող ռուսական կողմի դիրքորոշումն այս առնչությամբ։ Իսկ ի՞նչ դիրքորոշում պետք է հայտնի ռուսական կողմը, եթե ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ադրբեջանի քայլերն իր հայտարարություններով լեգիտիմացնում է ի լուր աշխարհի և հասկացնում է, որ կան պայմանավորվածություններ։ Իրականում 21 կմ-անոց այդ ճանապարհահատվածն ավելի շատ քաղաքական ու պետական հեղինակության հարց է, քան նոր ասֆալտապատ ճանապարհի հարմարավետության, ինչի մասին իրար հերթ չտալով խոսում են Փաշինյանն ու իրեն սպասարկող գործիչները։ Ի դեպ, ԱԽ քարտուղարը խոսում է գումար վճարելով ճանապարհն անցնելու մասին, հետաքրքիր է՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը։ Չեմ ուզում մտածել, թե ԱԽՔ-ը կարող էր նկատի ունենալ այդ հատվածում Հայաստանի կողմից առաջիկայում տեղակայվող մաքսակետերին վճարվելիք գումարի մասին։

-Ճանապարհը ոչ միայն տնտեսական ու սոցիալական նշանակություն ունի, այլ նաև պարունակում է ռազմավարական և անվտանգային բաղադրիչներ, որոնք պետք է հաշվի առնել։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ անվտանգային նոր ռիսկեր կարող է առաջացնել այս նոր իրողությունը։

-Երբ երկար ժամանակ իշխանությունը չի կատարում պետության անվտանգության ապահովման իր կարևորագույն գործառույթը, դադարում է անհրաժեշտություն լինելուց։ Չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհը համարվում է միջպետական ճանապարհ, այսինքն՝ հասկանալի է, որ Ադրբեջանին այդ հսկողությունը պետք է, քանի որ ազդեցություն է ունենում Իրանից Վրաստան բեռնափոխադրումների շարժի վրա՝ գոնե դրանց մասին տեղեկատվություն ստանալու և մոնիտորինգ անելու առումով։ Ինչ վերաբերում է անվտանգային բաղադրիչին, ապա պետք է նշեմ, որ ոչ միայն այդ ճանապարհահատվածը, այլև այն հենակետերը, ստրատեգիական բարձունքները, որոնցում ամրացել են ադրբեջանցիները, հետագա դժվարություններ ու զիջումներ են պարտադրելու հայկական կողմին։ Արդեն խոսվում է, թե Կապանը Երևանին կկապվի նաև օդային ճանապարհով։ Իսկ ի՞նչ իրատեսական կոմպոնենտ կա այս լուրերի մեջ, արդյո՞ք հաշվի է առնվել անվտանգային կողմը, եթե անգամ դա իրականություն դառնա, քանի որ Կապանի օդանավակայանը ցանկության դեպքում շատ հեշտությամբ կարող է թիրախավորվել ադրբեջանցու կողմից։

-Կապան-Տաթև-Հալիձոր-Շինուհայր այլընտրանքային ճանապարհի կառուցումը թեթևացնո՞ւմ, փակո՞ւմ է, արդյոք, այն հարցերի ու խնդիրների շարքը, որոնք առաջացել են ադրբեջանական կողմի այս քայլով։

- Պետք է նշեմ, որ այդ ճանապարհի չշահագործման պայմաններում սկզբունքորեն շրջափակման մեջ են հայտնվել մի շարք համայնքներ՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Ճակատեն։ Իսկ նորակառույց այլընտրանքային ճանապարհը հարցի լուծում է, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա, իսկ այժմ ակնհայտ է մի բան, որ այդ համայնքները շատ ավելի վատ վիճակում են հայտնվել էներգետիկ, պարենային, հաղորդակցային և ֆիզիկական անվտանգության ճգնաժամի առումով։ Հետպատերազմական իրավիճակում հայտնված երկրի և հասարակության համար այսպիսի խնդիրները և դրանց լուծման կիսատությունը կամ որոշ դեպքերում բացակայությունն այնպիսի սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական բացասական հետևանքներ են թողնում, որոնք համարժեք են «թավշյա հեղափոխության» մատուցած ժառանգության խնդիրներին։ Հայ հասարակությունը և պետությունը ստիպված են լինելու հսկայական նյութական ու հոգևոր միջոցներ վատնել նեգատիվ այս ռիսկերի ու պետականության, անվտանգության հիմքերի ավերածությունները վերացնելու նպատակով։

Այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունը երկրի անվտանգային հարցերին վերաբերվում է այնպիսի անտարբերությամբ, ինչպիսի լրջությամբ ադրբեջանցին վերաբերվում է մեր անվտանգային հիմքերի խարխլման հարցին։ Պատերազմի առաջին օրերից սկսած՝ վարչապետը համոզում էր հանրությանը, թե «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու», այսօր տեղի ունեցողը, կարծես, նույն տրամաբանության շարունակությունը լինի՝ կրկին մեղավորների փնտրտուքի շրջանակներում։ Միջպետական ավտոճանապարհի մի հատվածը հակառակորդը բառիս բուն և պատկերավոր իմաստով պոկել է մեզանից, մեղավորը ոչ թե Սանասարն ու Կովսականը հանձնողներն են, այլ խորհրդային ժամանակահատվածի քարտեզները, ոչ թե անվտանգության գերեզմանափորներն են, այլ բանակն ու գեներալը, ընդդիմադիրներն ու միգուցե նաև այդ ճանապարհները, մի խոսքով՝ բոլորը, բացի գլխավոր պատասխանատուներից։

Այսօր պատերազմի մատուցած անծայրածիր խնդիրներից ու պրոբլեմներից, ինչպես նաև իշխանության և իր ղեկավարի կրավորականությունից զատ, միջին զգացողությունների և միջին կարողությունների տեր քաղաքացին ամենից շատ հոգնում և հուսալքվում է ներքին ու արտաքին անորոշությունից, ազգային և անվտանգային խնդիրների անհարկի շահարկումներից և դրանց պատճառով առաջացած պրոբլեմներից։ Ցանկացած քաղաքացի այսօր լրացուցիչ ծանրաբեռնվածություն է զգում պատերազմական իրավիճակների հարուցած դժվարությունների և հետպատերազմական տրանսֆորմացիոն խնդիրների ու դրանց տակավին լուծված չլինելու պատճառով։ Նոր իշխանության կառավարման տարիներին օրենքի և օրինականության փոխարեն հասարակությանն անվերջ պարտադրվել է խորհրդավոր պատրանքներ բարեկեցության, անվտանգության, զարգացման մասին, որի արդյունքը պետք է լիներ այսօրվա իրավիճակը։ Պետության քաղաքական սոցիալ-տնտեսական, անվտանգային ազգային ու պետական համակարգերը կորցրել են իրենց ներքին դիմադրողականությունը ազգային ու անվտանգային որոշակիությունը պահպանելու իմունիտետը։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice