2015թ.-ի լավագույն 20 պատմությունները, որոնք վերադարձնում են մարդկության հանդեպ մեր հավատը
LIFEBlognews.am-ը գրում է.
Կյանքը պայծառ ու մութ գծերի շարք է, որոնք հավասարապես ուժգին ազդեցություն են թողնում մեզ վրա։ Լավն ուժ ու թևեր է տալիս, իսկ վատը՝ ստիպում էլ ավելի գնահատել լավը։ Եթե չկառչել բացասականից ու ամեն ինչում փորձել գոնե որևէ լավ բան տեսնել, ապա կստացվի, որ բարությունն ավելի շատ է, հետևաբար այս աշխարհում դեռևս ամեն ինչ կորած չէ։
Անցնող տարին ամփոփելով՝ մենք կհիշեցնենք Ձեզ մի քանի դեպքերի մասին, որոնք ապացուցեցին 2015թ.-ին, որ բարությունն ամենաուժեղն է աշխատում։
1 Ծերուկը սրտի կաթված ստացավ ճանապահը ձյունից մաքրելու ժամանակ։ Բուժօգնության անձնակազմը նրան հիվանդանոց տեղափոխեց, իսկ հետո նրանք վերադարձան ու ավարտեցին ծեր տղամարդու աշխատանքը։

2 Նազիր Սոբխանին վարսահարդար է։ Շաբաթը 6 օր նա աշխատում է վարսավիրանոցում, իսկ 7-րդ օրը դուրս գալիս Մելբուռնի փողոցներ ու անվճար կտրում անտուն մարդկանց մազերը։

3 Այս փոքրիկ աղջիկը երկարացնում էր մազերը, որպեսզի հետո այն նվիրաբերեր քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ պատրաստելուն։

4 Սրտի վիրաբույժը զբաղեցնում ու հանգստացնում է փոքրիկ աղջկան լուրջ վիրահատությունից առաջ:

5 6-ամյա աուտիկ տղայի մայրիկը Facebook-ի իր էջում գրել էր, որ իր տղայի ծննդյան օրը հրավիրվածներից ոչ ոք չներկայացավ։ Մի քանի ժամ հետո տղային նվերներով եկան շնորհավորելու իսկական հրշեջներն ու ոստիկանները։

6 Զբոսանքի ժամանակ տղան մայթին փոքրիկ սկյուռիկ գտավ։ Չիմանալով, թե ինչպես հոգ տանել դրա մասին՝ նա, այնուամենայնիվ, քաջություն գտավ ու վերցրեց սկյուռիկին՝ փրկելով անօգնական արարածին։

7 Կանադայում մի խումբ երեխաներ ձմեռային հագուստ հավաքեցին նրանց համար, ովքեր չունեին դրանք, ու կախեցին իրենց քաղաքի ողջ տարածքում։

8 Տղամարդն իր փողերով գնում է կրիաներին, որոնց որսում ու վաճառում են դելիկատեսներ պատրաստելու նպատակով, ու բաց թողնում նրանց ծովում։

9 Ծեր տղամարդը մետրոյում օգնում է անծանոթ երիտասարդին կապել փողկապը։
Շարունակությունն այստեղ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



