5 միջոց՝ ամանորյա տրամադրություն ստեղծելու համար
LIFEԱմանորը աշխարհում թերեւս ամենասիրված տոնն է։ Եւ անչափ կարեւոր է նախապես տոնական տրամադրություն ունենալը։ Ահա մի քանի միջոց, որոնք կօգնեն ամանորյա տրամադրություն ստեղծել ձեզ համար։
Զարդարեք տունը
Տան ամանորյա զարդարանքներն անմիջապես ձեզ ճիշտ տրամադրություն կհաղորդեն։ Տոնածառ, խաղալիքներ, լույսեր ու գույներ՝ տոնն ապահովված է։
Ամանորյա կատակերգական ֆիլմ դիտեք
Ամանորյա լավ կատակերգական ֆիլմերը բազմաթիվ են՝ հին, թե նոր։ Փորձեք դիտել դրանցից մեկն ու կզգաք, թե ինչ դրական տրամադրվածությամբ եք լցվում եւ ինչպես եք անհամբեր սպասում տոներին։
Տոնական անակնկալ կազմակերպեք
Ե՞րբ եք վերջին անգամ ինչ-որ մեկի համար անակնկալ կազմակերպել։ Երեւի ժամանակի սղությունը թույլ չի տալիս հաճախ նման հաճելի բաներով զբաղվել։ Ուրեմն հիմա իսկական ժամանակն է ամեն ինչ թողնելու եւ սիրելի որեւէ մեկի համար անակնկալ պատրաստել։
Գնացեք սահադաշտ
Սահադաշտ գնացեք ու մի լավ սահեք՝ սա իսկական տոն կդառնա ձեզ համար եւ հրաշալի էմոցիաներ կպարգեւի։
Շրջեք գեղեցիկ զարդարված փողոցներով։
Այս շրջանում բոլոր քաղաքները տոնական տեսք ունեն։ Դուրս եկեք այն քաղաք, որտեղ ապրում եք, զբոսնեք փողոցներով, հատկապես՝ երեկոյան։
Տոնական տրամադրությունը կապահովվի։



