Մաքրեք լյարդը․ դդումի անհավանական օգտակար հատկանիշները
LIFEԴդումն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր օգտակար միկրոէլեմենտներն ու վիտամինները։ Դդումն օգտակար է բոլոր օրգանների համար։ Դդումն օգնում է երկաթի պակասի եւ արյան շրջանառության այլ խնդիրների դեպքում։
Դդումը բազմաթիվ օգտակար վիտամիններ է պարունակում, օրինակ՝ E վիտամինը, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։ Եթե հաճախ դդում ուտեք, կմաքրեք ձեր լյարդը։ Դդումը ոչ միայն մաքրում է, այլեւ վերականգնում է լյարդը։ Այն հիանալի է յուրացվում օրգանիզմի կողմից, հում դդումը մաքրում է աղիները, վերականգնում դրանց միկրոֆլորան, վերականգնում լեղապարկի աշխատանքը։ Դդումի հյուրթը լավ է ազդում ստամոքսի աշխատանքի վրա գաստրիտի, բարձր թթվայնության դեպքում, ինչպես նաեւ օգտակար է հարբուխի, կոկորդի ցավի դեպքում։
Դդումը նաեւ միզամուղ հատկություն ունի, ինչն էլ օգնում է նիհարել։ Դդումի հյութը խանխում է կարիեսը, ամրացնում ատամները, հյութն օգտակար է նաեւ արտաքին օգտագործման համար մաշկային խնդիրների, այրվածքների դեպքում։
Դդումի կորիզները հայտնի միջոց են ճիճուների դեմ։ Քնելուց առաջ եթե դդումի 100 գրամ կորիզները խառնեք մեղրի հետ եւ ուտեք, իսկ առավոտյան մեկ գդալ գերչակի ձեթ խմեք, կարող եք մոռանալ ճիճուների ու աղիների խնդիրների մասին։ Դդումի կորիզները հիանալի միջոց են նաեւ սրտխառնոցի դեպքում։ Դդումի ու մեղրի խառնուրդը հանգստացնում է նյարդերը, օգնում անքնության դեպքում։ Այն պետք է պահել -5-15 ջերմաստիճանում, այն ոչ մի դեպքում չի կարելի թողնել արեւի տակ։ Դդումն այնքան օգտակար հատկանիշներ ունի, որ այն ուտելով օգուտ եք տալիս ձեր բոլոր օրգաններին։



