Ինչու՞ ենք տխրում կիրակի օրերին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Տրամադրության տակ ունենալով երկու հանգստյան օրեր` մարդիկ գերադասում են զվարճանալ շաբաթ օրերին, իսկ կիրակի օրն անցնել ոչ հաճելի աշխատանքի կատարմանը (տնային առաջադրանքներ, տունը կարգի բերել, շուկա գնալ), ինչի պատճառով էլ կիրակի օրը դառնում է բոլորի համար ատելի օր՝ մանավանդ, երբ հիշում են, որ առջևում աշխատանքային օրերն են սկսվում:
Հոգեբանները խորհուրդ են տալիս փոխել հանգստյան օրերի տեղերը, և այդ ժամանակ ստիպված չեք լինի տխրել կամ բարկանալ շաբաթվա վերջին օրը կուտակված աշխատանքի պատճառով:
Օրինակ, որպեսզի երեխաները կարողանան լիովին վայելել հանգստյան օրերը, ապա տնային աշխատանքների հանձնարարությունները պետք է կատարեն շաբաթ կամ կիրակի առավոտյան:
Կիրակի երեկոյան պետք է զերծ մնալ տարբեր տեսակի անհանգստություններից: Բացի այդ, վերջին րոպեին առաջադրանքների կատարումը բոլորի մոտ է առաջացնում սթրեսային տրամադրություն, քանի որ ժամանակի բացակայության պատճառով անհնարին է դառնում ունեցած խնդիրները հաղթահարելը:



