Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Փնտրվում է ընդդիմություն կամ ինչու Հայաստանում իշխանափոխություն չի լինում

ANALYSIS
Սահմանադրական հանրաքվեից անցել է մի քանի շաբաթ, սակայն տպավորություն է, որ կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել: Աստիճանաբար իշխում են ամանորյա տրամադրությունները, և քաղաքական գործընթացների մասին խոսելն այս օրերին մի փոքր ձանձրալի է դառնում: Այդուհանդերձ մինչև 2018թ.-ը, այսինքն` մինչև նոր սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը այդ թեման կշարունակի լինել ակտուալ:
 
Սահմանադրական հանրաքվեի արդյունքները վերջնականորեն արձանագրեցին, թե ինչ քաղաքական իրավիճակ է ձևավորվել Հայաստանում: Գործընթացը ցույց տվեց, թե որն է մեր իշխանությունների անարդյունավետ կառավարման գլխավոր պատճառը և թե ինչու է այդ իշխանությունը կարողանում ոչ միայն սահմանադրությունն իրեն ծառայեցնել, այլև հեշտությամբ փոխել այն: Ընդ որում` փոխել իր հանդեպ հանրության շատ մեծ անվստահության պայմաններում, ընտրական օրենսգրքի թե բացահայտ, թե քողարկված ոտնահարմամբ: Գլխավոր պատճառը, թերևս, Հայաստանի քաղաքական ընդդիմության սնանկությունն է:
 
Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի թե իշխանությունը, և թե ընդդիմությունը: Ուշագրավ է, որ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու կոչ էր անում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը: Բնականաբար յուրաքանչյուրը հորդորում էր ընտրողին համապատասխանաբար այո կամ ոչ քվեարկել: Այս առումով հետաքրքիր է ոչ միայն այն, թե քանի տոկոսն է այո կամ ոչ քվեարկել, այլև ընդհանրապես ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քանի տոկոսն է մասնակցել հանրաքվեին: Պարզվում է, որ 2. 566.998 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1.302.613-ը, այսինքն` ընտրելու իրավունք ունեցողների 50,74%-ը:
 
Հաշվի առնելով, թե ինչպես են սովորաբար Հայաստանում կեղծվում ընտրությունները, որքան ուռճացված են ընտրացուցակները, քանի մահացածների և երկրից բացակայողների փոխարեն են ընտրում, ապա այդ թվից կարելի է ենթադրել, թե ինչպես է մասնակցության թիվը ձգվել, հասցվել 50 և մի փոքր ավելի տոկոսի, նույնիսկ 51%-ի չի հասնում: Այլապես խայտառակություն կլիներ պաշտոնապես արձանագրելը, թե որքան քիչ քաղաքացի է մասնակցել հանրաքվեին: Ստացվում է, որ հանրությունը մեծամասամբ անտեսել է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության կոչը` ակտիվորեն մասնակցել և ոչ քվեարկել:
 
Պաշտոնական արդյունքներից իմանում ենք, որ նոր սահմանադրությանը այո է քվեարկել մասնակիցների 63.37%-ը, իսկ ոչ է ասել մասնակիցների 32.36% կամ 421.568 ընտրող: Հանրաքվեից հետո ընդդիմությունը շարունակում է հանրահավաքները, պնդում չեղյալ հայտարարել հանրաքվեն, պահանջում է իշխանությունների հրաժարականը, սակայն այդ ցույցերին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նույնպես գերադասում է չմասնակցել: Ավելի քան 400 հազար ոչ քվեարկածները փաստորեն ոչ են ասել նաև ընդդիմությանը` անտեսելով վերջինիս բողոքի ակցիաները և կոչերը:
 
Սովորաբար ո՞րն է քաղաքական ընդդիմության առաքելությունը: Քաղաքագիտության մեջ հստակ սահմանվում է, որ ընդդիմությունը գործող իշխանությանը հակադրվող ուժ է, որը դեմ է այդ իշխանության կողմից իրականացվող քաղաքական կուրսին, առաջարկում է այլ կուրս, այլ գաղափարներ, այլ մոտեցումներ, այլ լուծումներ: Հետևաբար հարց է առաջանում. իշխանությունից տարբերվող ի՞նչ նոր կուրս է առաջարկում ընդդիմությունը: Բացի այս կամ պաշտոնում որևէ անհատին փոխարինելուց կամ որևէ անհատի հրաժարականը պահանջելուց այլ բան առաջարկո՞ւմ է Հայաստանի գործող ընդդիմությունը: Խոսքը պաթետիկ հայտարարությունների մասին չէ, այլ համակարգված ծրագրերի:
 
Պատասխանն ակնհայտ է: Չկա նման բան: Պարզապես առաջարկվում է իշխանափոխություն անել և ասվում, որ եթե իրենք լինեն իշխանության, ապա Հայաստանում կհաստատվի օրինականություն, երկիրը կբարգավաճի: Բայց այստեղ տեղին է դասական հարցը` Իյա, իրո՞ք: Այդ ինչպե՞ս: Եթե չեք կարողանում ձեր շուրջը համախմբել ընդդիմադիր տրամադրված հարյուր հազարավոր մարդկանց, ապա ինչպես եք մի ամբողջ երկիր կառավարելու ավելի լավ, քան այսօրվա իշխանությունը:
 
Ընդդիմությանը սովորաբար բաժանում են երկու հիմնական տեսակի` չափավոր և արմատական: Չափավորն այն ընդդիմությունն է, որն այնքան էլ արմատապես չի տարբերվում իշխանությունից և մի փոքր քննադատելով մանր-մունր հարցերում պատրաստ է նույնիսկ կոալիցիա կազմել: Նման ընդդիմություն է այսօր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Այսպես կոչված արմատական ընդդիմության դիրքերից են հանդես գալիս ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և հավակնում է այդպիսին լինել «Հիմնադիր խորհրդարանը»: Եվ հենց այս ուժերի հանդեպ հանրությունն իր վերաբերմունքը ցույց տվեց հանրաքվեին և հանրահավաքներին իր չնչին մասնակցությամբ:
 
Սահմանադրական հանրաքվեն իրականում դարձավ վստահության հանրաքվե թե իշխանության, թե ընդդիմության համար: Կարող ենք արձանագրել, որ հանրությունն իր գրեթե տոտալ անվստահությունն է հայտնում և իշխանությանը, և ընդդիմությանը: Այստեղ կարող է հարց առաջանալ: Բայց չէ՞ որ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, օրինակ 2008 կամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո հանրության զգալի հատված մասնակցում էր հանրահավաքներին և աջակցում էր ընդդիմությանը, սակայն ոչինչ չփոխվեց:
 
Այո, եթե անգամ այս դեպքում էլ լիներ նման աջակցություն և մասնակցություն, նույնպես կարող էր ոչինչ չփոխվել: Ինչո՞ւ: Որովհետև ընդդիմությունն իր տեսակով, աշխարհայացքով շատ քիչ է տարբերվում գործող իշխանությունից: Ինչպես նշվեց, քաղաքական ընդդիմությունը բոլորովին այլ բան է, քան Հայաստանում գործող ընդդիմությունը: Վերջինս չունի իշխանությունից հստակ տարբերվող կուրս և գաղափարներ, որոնց համար պատրաստ է գնալ մինչև վերջ: Ընդ որում, այդ ընդդիմությունը ժամանակին իշխանություն էր և մարդիկ տեսել են այդ իշխանության աշխատանքն ու գործելաոճը: Ընդդիմությունը կարող է հավակնել իշխանության այն ժամանակ, երբ իշխանության ներսում են անգամ սկսում համակրել այդ ընդդիմությանը, երբ անարդյունավետ և արատավոր քաղաքականությունից սկսում են բողոքել անգամ իշխանության ներսում:
 
Իսկ այդ բողոքն իրականում կա, բայց բողոքին տեր կանգնող իրական ընդդիմություն չկա, որին կարելի է վստահել: Ուստի մինչև 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները լրջորեն փնտրվում է նոր ընդդիմություն, այլապես սահմանադրության փոփոխությունը Հայաստանում ոչինչ էլ չի փոխի:
 
Տիգրան Խաչատրյան 

 

Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank