Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Մարդիկ պարտքային շղթայի մեջ են. աղքատության խորացում, սոցիալական ճգնաժամ է սպասվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանի հետ զրույցում անդրադարձել ենք կանխիկ գործարքները սահմանափակող օրենսդրական նախաձեռնությանը, համաճարակային իրավիճակով պայմանավորված` հանրային վայրեր մուտք գործելու սահմանափակումների տնտեսական ազդեցությանն ու մի շարք այլ հարցերի: Հայկ Ֆարմանյանի կարծիքով, մեր երկիրը դեռ պատրաստ չէ անցնել վճարումների անկանխիկ համակարգին: «Կարծում եմ՝ այս առումով տեղին չէ համեմատության համար օրինակ բերել եվրոպական զարգացած երկրներին: Մեզ մոտ առնվազն պետք է սպառողական զամբյուղը 2-3 անգամ աճի, որ կարողանանք ստիպել մարդկանց անցնել անկանխիկ վճարումների եղանակին: Ինչո՞ւ, որովհետև մեր հասարակության մի ստվար զանգված գտնվում է հսկայական պարտքային շղթայի մեջ: Խոսքը թե՛ բանկերի, թե՛ նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների մասին է: Եվ, ընդհանրապես, մենք շուրջ 30 տոկոս աղքատություն ունենք, ու մարդիկ, գտնվելով պարտքերի նման շղթայի մեջ, նաև հարկադիր կատարման ծառայության տիրույթում են: Այսինքն, նրանք ուղղակի չեն կարող կատարել անկանխիկ գործարքներ: Այսօր մարդիկ ընդամենը գոյատևման խնդիր են լուծում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նա բերեց գրավատների օրինակը:

Նշենք, որ օրենքի նախագծի նախնական տարբերակով գրավատների համար թույլատրվելու էր անկանխիկ եղանակով մինչև 20 հազար դրամ վարկ տրամադրել: ԱԺ-ում քննարկումների ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնել էր, որ, ըստ նախագծի, 2022 թ. հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը տրամադրվելու են բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասնելով 30 հազար դրամի. «Սա նշանակում է, որ գրավատները այդքանից ավելի կանխիկ գումար ի վիճակի չեն լինելու տրամադրել: Ստացվում է՝ գրավատների համար ավելի խիստ պայմաններ են սահմանված այդ օրենքի նախագծով: Հիմա պատկերացրեք՝ մարդն իր վերջին միջոցները գրավադրում է, որ կարողանա գոյատևել, ու այդ մարդուն ստիպում ենք, որ անկանխիկ գործարք անի: Մարդիկ վերջին ոսկեղենը բերում, թողնում են գրավատներում, հիմա նրանց ասում են՝ 80 հազար դրամից ավելի չես կարող կանխիկ եղանակով օգտվել միջոցներից: Սա փակուղի է նշանակում, մարդն այդպես չի կարող գոյատևել: Նաև հարց է առաջանում՝ գրավատների համար ինչո՞ւ են այդքան խիստ պայմաններ սահմանվել: Օրինակ՝ մարդը ոսկին դրեց գրավատանը և ցանկություն ունի, դիցուք, 500 հազար դրամ ստանալ, բայց ասում են՝ ոչ, 80 հազարից ավելի կանխիկ գումար չես կարող օգտագործել: Հիմա այդ մարդը սովից մեռնի՞: Ես, մեծ հաշվով, չեմ հասկանում առհասարակ այս ամենի թե՛ հրատապությունը, թե՛ տրամաբանությունը: Մարդիկ ստիպված են կանխիկ գործարքներ անում՝ գոյատևման խնդիր լուծելու համար: Հետևաբար, այս օրենքի ընդունմամբ ՀՀ-ում, իմ խորին համոզմամբ, աղքատությունը խորանալու է: Մեր բնակչությունը չունի այն կենսամակարդակը, ըստ որի, կարող ենք համեմատվել եվրոպական երկրների հետ: Էլ չեմ խոսում կենսաթոշակառուների ու այն մարդկանց մասին, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների առումով չունեն այն տարրական գրագիտությունը, որ կարողանան օգտվել անկանխիկ վճարումների եղանակից»:

Հայկ ֆարմանյանի խոսքով, այս ամենից զատ գոյություն ունի նաև իրավաբանական գնահատման խնդիր: «Մասնագետները թող գնահատեն, թե որքանո՞վ է արդարացված անկանխիկ վճարումների անցնելու պարտադրանքը: Կենտրոնական բանկի տվյալներով, ընդհանրապես քարտային գործարքների ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում կանխիկացման գործարքներին: Այսինքն, նույնիսկ այն մարդիկ, ովքեր քարտապան են, իրենք ևս ավելի շատ կանխիկացման գործարքներ են իրականացնում: Նախ՝ թող պարզեն, թե այսօր ժողովրդի քանի՞ տոկոսը պարտքային բեռ ունի, ժողովրդի քանի՞ տոկոսն է, որ բանկային բեռի պատճառով, այսպես թե այնպես, չի կարող օգտվել անկանխիկ եղանակով վճարումների հնարավորությունից ու ստիպված կանխիկով է աշխատում: Ասում են՝ սա վճարումների ցիվիլ տարբերակ է: Գուցե, այո, աշխարհը գնում է այդ ճանապարհով, բայց այդ եղանակն այնպիսի երկրների համար է, որտեղ բարձր կենսամակարդակ կա, ինչը չենք կարող ասել մեր երկրի պարագայում: Մեզ համար սա խիստ ժամանակավրեպ է, առայժմ ՀՀ-ի համար չէ: Անհասկանալի է նման նախաձեռնության տրամաբանությունը կամ հրատապությունը: Այս տեսանկյունից ունենալու ենք աղքատության խորացում, ավելի մեծ անհարմարություն, նաև սոցիալական ճգնաժամ», -ասաց մեր զրուցակիցը:

Վերջինիս դիտարկմամբ, տպավորություն կա, թե որևէ օրենսդրական նախաձեռնությունից առաջ ընդհանրապես չեն ուսումնասիրում մեր բնակչության կառուցվածքը, շերտերը, իրական խնդիրները:«Ունենք շուրջ 30 տոկոս աղքատություն, բանկերը գերշահույթներ ունեն զուտ նրա հաշվին, որ մարդիկ այդ պարտքային շղթայի մեջ են: Արդյունքում նրանք հայտնվում են այնպիսի գերծայրահեղ վիճակում, երբ արգելափակվում են հաշիվները, որովհետև այդ բեռն այլևս չեն կարողանում սպասարկել: Որևէ մեկը չի մտածում այն մասին, թե ինչոր մի X փուլից սկսած մարդն ինչով պետք է ապրի, եթե ոչ կանխիկով: Կանխիկից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի, բայց մենք անկանխիկ գործարքի պարտադրանք ենք դնում»,- ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով հանրային վայրեր մուտք գործելու սահմանափակումներին, ինչի առնչությամբ արդեն իսկ ոլորտի մասնագետները շրջանառության անգամ 50 տոկոսով պակասելու մասին են բարձրաձայնում, Հ. Ֆարմանյանը նախ նշեց. «Այս սահմանափակումների մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Եթե նպատակը ժողովրդի առողջության պահպանումն է, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը, երբ տրանսպորտից օգտվելու կամ առևտրի կենտրոն մտնելու համար QR կոդ չի պահանջվում, բայց կինոթատրոնի ու ռեստորանի դեպքում պահանջվում է: Լավ, ընդունենք՝ նորմալ է, բայց այդ դեպքում ինչպե՞ս են ստուգվում տվյալները, այսինքն՝ QR կոդը կե՞ղծ է, թե՞ ոչ: Իմ կարծիքով, կա՛մ մասսայական պետք է լինի՝ համապատասխան ստուգման մեխանիզմներով, կա՛մ ընդհանրապես պետք է նման քայլերի չդիմեին: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, նորից պետք է խոսեմ թվերով: ՀՀ տնտեսության կառուցվածքն ունի մոտավորապես հետևյալ պատկերը. պաշտոնական տվյալներով 51 տոկոսը բաժին է ընկնում առևտրին ու ծառայություններին, 20 տոկոսը՝ արդյունաբերությանը, 12 տոկոսը՝ գյուղատնտեսությանը, մոտ 7 տոկոսը՝ շինարարությանը: Ստացվում է՝ ՀՀ տնտեսության գերակշիռ մասը բաժին է ընկնում սպասարկման ու առևտրի ոլորտին: Բնականաբար, եթե այդ 50 տոկոսի մեջ գերակշիռ մաս է կազմում ռեստորանային բիզնեսը, և եթե այդ բիզնեսը 50 տոկոսի չափով կորուստ ունենա, դա էական վնաս է հասցնելու մեր երկրի տնտեսությանը: Այսօր Հայաստանը տնտեսապես այն վիճակում է, որ նմանատիպ քայլերը պետք է գնահատվեն, հստակ պետք է ազդեցության գնահատական տրվի՝ լավ է ունենալ տնտեսական վնասնե՞ր, թե՞ ինչոր անհեթեթ գործողությունների արդյունքում իմիտացիա անել, որ պայքարում ենք ժողովրդի առողջության համար: Կարծում եմ՝ սա պայքարի իմիտացիա է, ուրիշ ոչինչ: Անտրամաբանական վիճակ է, վնասում ենք ոլորտի ներկայացուցիչներին, 50 տոկոսով կրճատում այդ մարդկանց բիզնեսը, որը, ընդհանուր առմամբ, երկրի մասշտաբներով շատ վատ հետևանքների է հանգեցնելու»:

Տնտեսագետի կարծիքով, եթե լավագույն դեպքում սահմանափակումները դիտարկենք անգամ մեկ ամսվա կտրվածքով, վնասը միանշանակ մեծ է լինելու. «Ավելին, ռեստորանային բիզնեսով զբաղվողների կողմից արդեն կան ահազանգեր այն մասին, որ իրենք հսկայական վնասներ են կրում ու որևէ ստուգման մեխանիզմ ուղղակի չունեն՝ QR կոդերը չեն վերծանվում»: Հայկ Ֆարմանյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև շարունակական բնույթ կրող գնաճին, մասնավորապես նաև էլեկտրաէներգիայի ու գազի սպասվելիք թանկացումների ազդեցությանը: «Ջրի, առաջիկայում նաև էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացումները շղթայական կապի մեջ են ընդհանուր թանկացումների հետ: Տրամաբանական է, որ եթե գազը, նաև էլեկտրաէներգիան թանկանում են, բնականաբար, արտադրությունը ևս կթանկանա, տրանսպորտը՝ ևս: Բացի այդ, մարդիկ հավել յալ դժվարություններ կունենան: Բայց խնդիրն այն է, թե թանկացումների ֆոնին ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը: Մասնավորապես՝ ինչ քայլեր են ձեռնարկվում թանկացումները մեղմելու, դրանք կոմպենսացնելու ուղղությամբ: Այդ քայլերը չկան, և ավելի շատ հենց դրանց բացակայությունն է անհանգստացնող. ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում գնաճ կա, բայց, օրինակ՝ ՌԴ-ում եկամուտների ինդեքսացիա է կատարվում, մինչդեռ մեզ մոտ նման երևույթ չկա»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս պայմաններում թանկացումները շարունակվելու են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends