Yerevan, 01.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչի՞ կարող է հանգեցնել հանքարդյունաբերության ոլորտում գերսպառողական քաղաքականությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենաառանցքային հատվածն է, որն ապահովում է երկրից արտահանման ամենամեծ մասնաբաժինը։ Դրանով է պայմանավորված, որ տնտեսական գործունեության այս ոլորտը դեպի պետբյուջե դրամական ներհոսքի մեծ հատված է ապահովում։ Իսկ խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերության մեջ ներգրավված ընկերությունները առաջնային տեղ են զբաղեցնում։ Եվ պատահական չէ, որ 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Ճիշտ է՝ մի կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական աճի համար հիմքեր է ստեղծում, սակայն մյուս կողմից էլ՝ բազմաթիվ ռիսկեր է առաջ բերում։ Օրինակ՝ երբ հանքարդյունաբերական արտադրանքը գերակշռում է արտահանման մեջ, ապա այդ հումքային արտադրանքի գների տատանումները մեծ ազդեցություն են ունենում երկրի տնտեսական միջավայրի վրա։ Եվ քանի որ Հայաստանի արտահանման մասնաբաժնում հատուկ տեղ է զբաղեցնում պղնձի խտանյութի արտահանումը, ապա այս հանգամանքը մեր տնտեսությունը կախվածության մեջ է դնում պղնձի համաշխարհային գներից։ Թերևս պղնձի գներից տնտեսության կախվածությունը թուլացնելու համար նախևառաջ պետք է բալանսավորել տնտեսական հաշվեկշիռը՝ դիվերսիֆիկացնելով արտահանման հատվածը։

Դեռևս 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է: Նրա կարծիքով, ընդերքի վաճառքից գեներացվող դրամական միջոցների արդյունքում ձևավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի քաղաքացիները: Բայց Փաշինյանի պաշտոնավարումը նրա խոսքերի հակառակ պատկերը ցույց տվեց՝ տնտեսությունն ավելի մեծ կախվածության մեջ գցելով հանքարդյունաբերությունից։ Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ, տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները մեղմելու համար զարկ տրվեց հանքարդյունաբերությանը։ Իսկ երկրի սոցիալ-տնտեսական համեմատական կայունությունը հնարավոր եղավ ապահովել հանքերի գերշահագործման արդյունքում, մի գործելակերպ, ինչը Փաշինյանն իր ընդդիմադիր եղած ժամանակ որակում էր որպես ընդերքի թալան։

Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման, շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության, բնապահպանական ու սոցիալական հետևանքների գնահատման: Եվ միաժամանակ յուրահատուկ սուր բնույթ են ստանում բնապահպանական խնդիրները, իսկ դրանց անտեսման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կարող է կոնկրետ հետևանքներ ունենալ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց կենսագործունեության ու առողջության վրա։ Վերջին շրջանում բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտման դեպքերը հայտնվել են բնապահպանական կազմակերպությունների ու ակտիվիստների ուշադրության կիզակետում։ Նրանք բարձրաձայնում են մի շարք խնդիրների մասին, որոնք կապված են մասնավորաբար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության հետ։

Բնապահպաններին լրջորեն անհանգստացնում է մթնոլորտում և հողում ծանր մետաղների մակարդակի կտրուկ աճը, Ողջի գետի հունի և գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտումը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի ճակատագիրը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» շուրջ ստեղծված իրավիճակը առանձնահատուկ մտահոգիչ է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսաստանյան ընկերությունը, որը անհասկանալի ու հանրության համար մութ մնացած պատճառներով ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Դրանից հետո կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:

Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք ռուսական ընկերության կողմից նվիրաբերումը կատարվե՞լ է այնպիսի նպատակներից ելնելով, որ կառավարությունը հանքի շահագործման հետ կապված ինչ-որ հարցերում աչք փակի։ Հետաքրքրական է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը խոստացել է ներդրումներ կատարել հանքի շահագործման բնապահպանական չափանիշներն ապահովելու համար, սակայն բնապահպաններն ու դիտորդները նկատում են, որ կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության գործընթացից հետո ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում ավելի վատթար իրավիճակ է ստեղծվել։ Եվ ավելի ցավալի հետևանքներ կարող են լինել հատկապես այն պարագայում, երբ ռուսական ընկերության սեփականատեր Ռոման Տրոցենկոն նախատեսում է մի քանի անգամ ավելացնել մոլիբդենի և պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները։ Նման գիշատիչ հանքարդյունաբերական քաղաքականության արդյունքում, բազմաթիվ մասնագետների կարծիքով, պոչամբարները չեն դիմանա ահռելի ծավալների ծանրաբեռնվածությանը և բնապահպանական աղետն անխուսափելի կլինի։

Պատահական չէ, որ վերջերս Տրոցենկոն Փաշինանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում պղնձաձուլարան ստեղծելու գաղափարի մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանի հանքերից արդյունահանվող ամբողջ պղնձի խտանյութը պետք է անցնի ձուլարանով։ Ուշագրավ է, որ պղնձաձուլարան ունենալու մտադրության մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ այդ գործարանի կառուցման նպատակահարմարությունը պայմանավորելով էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ, իսկ այդ մեքենաների աշխատանքի համար պղնձի կիրառումը կարևոր նշանակություն ունի։ Առաջին հայացքից պղնձաձուլարանի կառուցման գաղափարը կարող է շատ գրավիչ թվալ, սակայն դրա կոնտեքստում լուրջ վտանգներ կան։

Որպեսզի պղնձաձուլարանի կառուցումը տնտեսապես արդարացված համարվի և փոխհատուցի կատարված ներդրումները, ապա հանքաքարի արտադրությունը պետք է մի քանի անգամ բազմապատկվի, իսկ արդյունահանման արագացված տեմպերը կարող են նշանակել, որ մի քանի տարվա ընթացքում հանքերի ողջ պաշարները կարող են սպառվել, ու արդյունքում կունենանք դատարկ հանքեր և աղտոտված բնական միջավայր։ Մյուս կողմից էլ՝ հանքարդյունաբերության ոլորտում կառավարության և հանքարդյունաբերող ընկերության գերսպառողական քաղաքականությունը նպաստում է հանրության շրջանում դժգոհությունների խորացմանը։ Փաստացի ստացվում է, որ ռուսական ամենախոշոր կապիտալառուներից մեկը Հայաստանում այնպիսի գործունեություն է ծավալում, որով հիմքեր է ստեղծում հակառուսական նոր տրամադրությունների ծավալման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield