Սուրբծննդյան գլուխկոտրուկը դարձել է Facebook-ի հիթ
LIFEՀունգարացի նկարիչ Գերգելի Դուդասը ստեղծել է իլյուստրացիա, որը դարձել է Facebook-ի հիթ, գրում է The Daily Mail-ը:
Նկարիչն առաջարկում է գտնել նկարում պատկերված պանդային, որը թաքնված է տասնյակ ձնեմարդերի մեջ: Նկարը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին ու արդեն ունի ավելի քան 100 հազար share,-տեղեկացնում է Past.am-ը:

Իլյուստրատորը բարդացրել է խնդիրը՝ նկարին հավելելով մի քանի վառ տարր՝ շարֆեր ու գլխարկներ: Մարդը կենտրոնանում է վառ գույների վրա ու չի կարողանում գտնել բանդային:

Նկարը մեկնաբանել է ավելի քան 12 հազար օգտատեր, որոնցից շատերը պանդային այդպես էլ չեն գտել: Շատերը գրում են այն մասին, որ պանդա նկարում ընդհանրապես չկա, քանի որ ծախսել են 15 րոպե ու այդպես էլ չեն գտել պանդային:
Նկարի անսպասելի ճանաչումը հեղինակին զարմացրել է ու ուրախացրել: «Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց դուր է գալիս իմ արածը»,- պատմել է Դուդասը:



