Հայկ Մարությանի եւ Գարիկ Պապոյանի անակնկալը՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
LIFEՀայտնի դերասաններ Գարիկ Պապոյանն ու Հայկ Մարությանը գնացել են սահմանամերձ Բաղանիս եւ Ոսկեպար գյուղեր։


Տղաները այնտեղ կազմակերպել էին «Սիրո գործակից» նոր ֆիլմի անվճար ցուցադրություն։


«Հուսով եմ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց: Իրենք ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ են, որոնք ապրում են նույն երկրում ինչ մենք, բայց պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ»,- Facebook-ում գրել է Հայկ Մարությանը։

«Սահմանամերձ Բաղանիսում և Ոսկեպարում.. Ամենաշատը տխրելու առիթ ունեցող, բայց ամենաուրախ մարդկանց հետ։ Անմոռանալի մեկ օր, գնդակոծությունից հետո արթնացած և մեզ դիմավորած Սահմանամերձ ՀԵՐՈՍ գյուղերում»,- Facebook-ում իր տպավորություններով կիսվել է Գարիկը։

Աղբյուրը` NEWS.am STYLE



