Ամեն ինչ հաջողության թալիսմանի մասին․ ինչի համար են ձեռքին կարմիր թել կապում
LIFEԵրևի նկատած կլինեք, որ վերջերս թե սովորական մարդկանց, թե աստղերի ձեռքին հանկարծ թանկարժեք ադամանդե զարդերի կողքին հասարակ, կարմիր թել է հայտնվում։ Եվ իրոք, այս թելը վերջրես խիստ մոդայիկ է դարձել, այն անգամ համացանցում են վաճառում, գրում են, թե Երուսաղեմից է բերվել, օրհնված է և այլն։
Ինչ է նշանակում այս տարօրինակ թալիսմանը։
Պարզվում է, ամենասկզբում կարմիր թելը եղել է կաբբալիստական թալիսման, որը ճիշտ կապելու դեպքում պաշտպանում էր չար աչքից, անեծքից, ազատում էր վատ մտքերից։ Հայտնի երգչուհի Մադոննան առաջիններից էր, ով նման թել կապեց ձեռքին։Հետո կամաց-կամաց այս սովորությունը տարածվեց։ Ինչու են կարմիր թելը դաստակին կապում. Կաբբալիստների սովորույթներով՝ թելը կապում են ձախ դաստակին, քանի որ մարմնի ձախ կողմը ընդունում է բացական էմոցիաները։
Հոգեբանները գտնում են, որ սովորական կարմիր թելը, ոչ Իսրայելից բերած, նույնպես կարող է պաշտպանել։ Ընդունված է կարծել, որ իսկական կարմիր թելը պետք է բրդյա լինի, կապեր չունենա, գնված լինի փողով ու մտերիմ մարդու կողմից կապված լինի, ով անկեղծորեն բարին է կամենում տվյալ մարդուն։
Կաբբալիստները կարծում են, որ թելը պարբերաբար պետք է փոխել՝ ցանկալի է 7 օրը մեկ, քանի որ այդ ընթացքում թելը շրջակա բացասական էներգիան է վերցնում իր վրա։Ոմանք էլ, սակայն, կարծում են, որ այն չպետք է ձեռքից հանի։ Թելը պետք է ինքն իրեն կորչի՝ իբրև նշան, որ մարդը լուրջ վտանգից է ազատվել։ Սակայն իրականում պետք է հիշել, որ ամեն տեսակի թալիսմաններն ու կարմիր թելերն ընդամենը սնահավատություն են, և մարդուն կարող է պատշպանել միայն հավատն Աստծո հանդեպ։



