15 պարզ, բայց անչափ անհրաժեշտ իմաստուն միտք
LIFE1.Կյանքն այն է, ինչ կա հիմա:
2.Վախը երևակայության արդյունքն է:
3.Ձեր կյանքում ամենակարևորը՝ ձեր մտերիմներն են:
4.Ձեր երեխաները դուք չեք. մի մոռացեք սա:
5.Իրերը "փոշի են հավաքում", այլ կերպ ասած՝ իրեր գնելիս մի մոռացեք ձեզ և ամեն ինչ արեք ուղեղով, գնեք այն, ինչ անհրաժեշտ է:
6.Մի մոռացեք ուրախանալ, ուրախ պահերը միակ բանն են, որ միշտ հիշվելու են:
7.Սխալվելը լավ բան է, այդպես մենք սովորում ենք ապրել, կարևոր է՝ սովորել սեփական սխալների օրինակով:
8.Ընկերությունն ուշադրություն է պահանջում:
9.Եթե ընտրում եք՝ բազմոց առնել, թե մեկնել ճամփորդության. միշտ ընտրեք 2-րդը: Մեր զգացողություններն ու ապրած երջանիկ պահերը 1000 անգամ ավելի թանկ են նյութականից:
10.Աշխատեք չհանձնվել չարությանը:
11.Ձգտեք բարի լինել՝ միշտ:
12.Տարիքն ընդամենը թիվ է, ոչ ավելին:
13.Ուրիշի կեցվածք ընդունելն ու ձեր իրական ես-ը թաքցնելը միշտ էլ վատ է ավարտվելու:
14.Սպորտը ուժ է:
15.Նեղացկոտությունը ցավ է պատճառում, մոռացեք նեղանալու մասին:



