Նուշը բարձրացնում է դիետայի որակը. դիետոլոգներ
LIFE1in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամեն օր մի քիչ նուշ ուտելը զգալիորեն բարելավում է սննդակարգը: Դա վերաբերում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: Այս մասին հայտնում է MED Daily-ն:
Նուշը բուսական սպիտակուցի, կարևոր ճարպաթթուների, E վիտամինի և մագնեզիումի հիանալի աղբյուր է: 14-շաբաթյա հետազոտությունը ցույց է տվել, որ այն փոխում է մարդու վիճակը:
Կամավորների խմբին ամեն օր նուշ են տվել: Մեծահասակների մեծ մասը եղել են 35 տարեկան մայրեր, իսկ երեխաները՝ 3-6 տարեկան: Երեխաներին օրական տվել են 14 գրամ նուշի յուղ, իսկ ծնողներին՝ 14 գրամ նուշ:
Նուշը օգնել է բարձրացնել սննդի որակը: Մարդիկ սկսել են օգտագործել ավելի շատ սպիտակուց, ճարպաթթու և ավելի քիչ, այսպես կոչված, «դատարկ կալորիաներ»:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



