Նախատոնական համերգ «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանում՝ հայ հայտնիների մասնակցությամբ
LIFE«Avenue 37» սրճարանում գոյացած շահույթի և թեյավճարների հաշվին գործող «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանում օրերս տոնեցին Նոր տարին, ինչի կապակցությամբ ճաշարանի շահառուների և կից մանկապարտեզի սաների համար ելույթ ունեցան երգչուհիներ Շուշան Պետրոսյանն ու Գաբի Գալոյանը։
Բարեգործական ճաշարանի նախաձեռնող Արամ Անտինյանը նշեց, որ նման նախագծերը շարունակական են լինելու։ «Տոներին պարբերաբար միջոցառումներ ենք կազմակերպում և կազմակերպելու մեր շահառուների համար։ Շատ ենք ցանկանում, որպեսզի ճաշարանը լինի ոչ միայն սնվելու վայր, այլև ընկերական միջավայր, որտեղ կարելի է առօրյան հետաքրքիր անցկացնել»,- ասաց նա։

Շուշան Պետրոսյանը հաճախ է մասնակցում բարեգործական միջոցառումների։ Չնայած մի փոքր վատառողջ լինելուն՝ երգչուհին կենդանի կատարումներով ներկայացավ հանդիսատեսին՝ արժանանալով նրանց ջերմ արձագանքին։ Հանդիսատեսը Շուշանի հետ երգեց ու պարեց։ «Ինձ համար դահլիճը կարևոր չէ, ես կենդանի երգող երգչուհի եմ և, նույնիսկ մի փոքր հիվանդ լինելով, փորձում էի կենդանի կատարումով ներկայանալ, որովհետև այն դիպչում է մարդկանց սրտերին։ Այսպիսի համերգները ստեղծում են հնարավորություն, սեր և հանդիսատես, որպեսզի ես կարողանամ ունենալ մեծ համերգներ մեծ դահլիճներում։ Սա ամենակարևոր ճանապարհն է, որ անցնում են արտիստները։ Մենք այսպիսի համերգներում ենք սովորում երգել, ես անցել եմ այս ճանապարհը և ամբողջ կյանքում մեծ հաճույքով ունենալու եմ այսպիսի ծրագրեր»,- ասաց Շուշան Պետրոսյանը։ Երգչուհին առանձնակի հպարտությամբ նկատեց, որ իր հանդիսատեսը տարիքային խումբ չունի, և համերգի ժամանակ իր հետ հավասար երգում էին ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, այլև երեխաները։

Գաբի Գալոյանի ելույթի ժամանակ տեխնիկական փոքրիկ խնդիր առաջացավ, և նա որոշեց ակապելլա երգել։ «Ձախորդ օրերը կուգան ու կերթան» երգի կենդանի կատարումը ներկաներին մեծ բավականություն պատճառեց, բոլորը զարմացած էին երգչուհու ձայնային տվյալներով։ Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ էր երգել Շուշան Պետրոսյանից հետո։ «Ինչքան մարդիկ ինձ մոտ են, այնքան էներգիան ավելի մոտ է։ Հանդիսատեսը շատ ջերմ էր, իսկ կենդանի կատարումիցս հետո մեր կապն ավելի լավ ստացվեց»,- նկատեց երգչուհին։
Շարունակությունն այստեղ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



