Ելիզավետա Բոյարսկայան հերքել է Մաքսիմ Մատվեևից ամուսնալուծվելու մասին լուրերը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ռուսաստանյան ԶԼՄ-ներից մեկը հայտնել էր, որ Ելիզավետա Բոյարսկայան ամուսնալուծվել է Մաքսիմ Մատվեևից 5 տարի համատեղ կյանքից հետո։ Սակայն ամուսինները շտապել են հերքել այս տեղեկությունը։
«Ընկերներ։ Եթե հայտնի դերասանական զույգը միասին չի հայտնվում տարբեր միջոցառումներին, չի հայտնվում ուրախ ժպտացող դեմքերով ամսագրերի շապիկներին կամ դա անում է ոչ հաճախ, սոցիալական ցանցերում չի դնում ընտանեկան նկարներ, ցույց չի տալիս իր երեխաներին, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանք ընտանեկան խնդիրներ ունեն կամ բաժանվում են։ Գուցե մենք հնաոճ ենք, բայց կան բաներ, որոնք մենք ուզում ենք կիսել միայն իրար հետ։ Երջանկությունը դրա մեջ չէ։ Պահպանեք Ձեզ և Ձեր սերը։ Շնորհավորում եմ բոլորին Ամանորի կապակցությամբ։ Բարություն և խաղաղություն», իր Instagram-յան էջում գրել է Ելիզավետա Բոյարսկայան՝ հրապարակելով իր և ամուսնու նկարը։
.jpg)



