Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Խորհուրդներ տղամարդկանց համար. ի՞նչ չի կարելի ասել ընկերուհուդ

LIFE
Blognews.am-ը գրում է.
 
Ծանոթությունից արդեն բավականին ժամանակ է անցել, և Ձեր հարաբերություններն արդեն ավելի մտերմիկ են դարձել: Դու արդեն պատրաստ ես նրան շատ բան պատմել քո կյանքից: Սակայն մի՛ շտապիր: Անկեղծությունը հարաբերություններում շատ կարևոր է, և մեծամասամբ հենց այդպես է, որ կա: Սակայն կան բաներ, որ սիրած աղջիկը հարաբերությունների սկզբում չպիտի իմանա, կլինի դա քո, ընտանիքիդ, թե նախկին ընկերուհիներիդ մասին: Ես, իհարկե, չեմ ասում, որ պետք է ստել, սակայն որոշ մանրամասների մասին լավ է լռել: Ահա մի քանի օրինակ, թե ինչի մասին պետք չի խոսել:
Ընտանիքդ տանել չի կարողանում ընկերուհուդ
Սարսափելի իրավիճակ է, իհարկե, հատկապես եթե լուրջ նպատակներ ունես: Սակայն եթե նրան ասես դրա մասին, նրան դրանից ավելի լավ չի լինի: Փորձիր բացատրել ընտանիքիդ, որ այդ աղջիկը հարազատ է քեզ, և նրան ցավ պատճառելով՝ նրանք ցավ են պատճառում նաև քեզ: Գուցե ժամանակի հետ ընտանիքիդ անդամները վերանայեն իրենց վերաբերմունքը ընկերուհուդ հանդեպ:
Դու այնքան էլ ինքնավստահ չես
Նախանձում ես լավագույն ընկերոջդ, որ նրա հեռախոսը կամ ավտոմեքենան ավելի լավն է, քան քոնը: Կամ ընկերուհուդ հայրիկն ավելի շատ փող է վաստակում, քան քո հայրիկը: Ընդհանրապես նման զգացումները բնորոշ են բոլորին, սակայն շատերը պարզապես թաքցնում են իրենց անվստահությունը` այն ցույց չտալով շրջապատին: Կանայք սիրում են ինքնավստահ տղամարդկանց: Իսկ եթե անվստահության հետ մեկտեղ նաև խանդոտ ես... Շանսեր շատ քիչ կունենաս, այդ պատճառով ցույց մի՛ տուր թերություններդ: Ընկերուհիդ ոչ մի դեպքում չպիտի իմանա, որ դու շարունակում ես ամենօրյա ֆլիրտերն այլ աղջիկների հետ: Եթե աղջիկների շրջանում հեղինակություն ես վայելում, ապա ընկերուհիդ հավանաբար գիտի դրա մասին: Սակայն պետք չի նրան տեղեկացնել այլ մանրամասների մասին. նա պետք է վստահ լինի, որ բացի իրենից ուրիշ ոչ մեկի վրա ուշադրություն չես դարձնում:
Դու քաջարի ասպետ չես
Այդպես էլ է պատահում: Սարսափելի ոչինչ չկա: Վախենում ես սարդերից, չես սիրում կռիվների մեջ ընկնել կամ էլ սարսափ-ֆիլմեր չես կարողանում դիտել, որովհետև նյարդերդ տեղի են տալիս: Պետք է հիասթափեցնեմ քեզ` կանայք նախընտրում են ուժեղ տղամարդկանց: Բնական է, որ շփման ընթացքում հնարավոր չի լինի թաքցնել կյանքիդ անցանկալի մանրամասները, բայց ամեն դեպքում պետք չի աղջկան հայտնել, որ դու վախենում ես միջատներից:
Շատ ես շփվում մայրիկիդ հետ
Հասկանալի է, որ սիրում ես մայրիկիդ, սակայն ընկերուհուդ համար դա կարող է վանող հանգամանք լինել, հատկապես եթե օրը մի քանի անգամ մայրիկիդ ես զանգում ու ինչ-որ խորհուրդ ես հարցնում: Ոչ մի կին մոր հետ մրցակցությունում չի դիմանա: Իսկ դու չես ուզում չէ՞ «մամայի բալայի» տիտղոսակիր լինել:
Հոբբի ունես
Ասենք` խաղալիք մեքենաների կամ «ֆիշկերի» հավաքածու: Կամ էլ ուշքդ տեղը չէ «Kinder» ձվիկի խաղալիքների համար: Բայց պետք է հասկանաս, որ նա դժվար թե գնահատի հիմար հետաքրքրություններդ ու հոբբիներդ:
Չես հավանում նրա ընկերուհիներին
Դե ինչ, իրավունք ունես: Իհարկե ավելի վատ կլիներ, որ նրանք քո դուրը գային, շատ գային: Բայց մի պահ մտածիր` իր ընկերուհիներին նա գիտի ավելի երկար ժամանակ, քան քեզ, ուստի պետք չի նրան ընտրության առջև կանգնեցնել` դու, թե՝ նրանք: Չես հավանում նրանց, դե լավ, մի հավանի: Բայց պարտադիր չի դրա մասին բարձրաձայնել: Գուցե նա էլ քո՞ ընկերներին չի հավանում: Կյանքումդ այնպիսի արարքներ ես գործել, որոնցով չես հպարտանում կամ գուցե հպարտանում ես, բայց գիտակցում ես, որ կարիք չկա: Պարտադիր չի, որ ընկերուհիդ իմանա դրա մասին: Գիտես նրան կհետաքրքրի՞, թե ինչպես են խաբել նախկին ընկերուհիներիդ: Իսկ ո՞ւր է երաշխիքը, որ նրա հետ նույնկերպ չես վարվի: Նա հենց դրա մասին էլ կմտածի, հավատա ինձ: Կամ էլ եթե նախկինում հայտնվել ես քաղմասում կամ վրաերթի ես ենթարկել հորդ մեքենան… Դրանք քեզ համար հերոսություններ են, իսկ նորմալ ադեկվատ աղջկա համար դրանք հպարտանալու առիթ չեն:
Նրա տղա-ընկերների մասին վատ մի՛ արտահայտվիր
Ընկերուհուդ վրա այդպիսով լավ տպավորություն գործելու փոխարեն կհասնես հակառակ արդյունքի:
IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients