Հնում դաջվածքներն բուժիչ բնույթ են ունեցել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հնագետները կարծում են, որ հնում դաջվածքներն ունեցել են բուժիչ բնույթ: Նման եզրակացության նրանք եկել են փորձելով պարզել այն հարցի պատասխանը, թե ու՞մ են պատկանում ամենահին դաջվածքները: Ըստ գիտնականների՝ ամենահին դաջվածքներն ունի Օտցի «սառցե մարդը», որի մումիան 1991թ-ի Ալպերում հայտնաբերել են զբոսաշրջիկները: Նրա բազմաթիվ դաջվածքները (շուրջ 61), hնագետների կարծիքով արվել են բուժիչ նպատակներով:
Օտցին մահացել է մեր թվարկությունից շուրջ 3250 տարի առաջ: Նրա մարմնին արված դաջվածքներն իրենցից հիմնականում ներկայացնում են ուղիղ գծեր կամ խաչեր: Դաջվածքներ անելու համար կատարել են կտրվածքներ, այնուհետև դրանք լցրել են փայտե ածուխի մնացորդներով: Այսինքն՝ դրանց կրել են ոչ թե դեկորատիվ, այլ բուժիչ նպատակ: Ըստ մասնագետների՝ «սառցե մարդու» դարաշրջանում նման դաջվածքները եղել են բավական տարածված և հետագա գտածոները միայն կհաստատեն դա:



