Yerevan, 17.October.2026,
00
:
00
BREAKING


Ով էր Պուտինի իրական ուսուցիչը (կամ ինչպես է ԱԴԾ-ն աշխատում գողերի համար).rusjev.net

LIFE

Shabat.am-ը գրում է.

Վ.Պուտինի իրական ուսուցիչը եղել է Պետերբուրգի ճանաչված «հեղինակություն» և «օրենքով գող»: Հատկապես 90-ականներին ՊԱԿ/ԱԴԾ-ն ամբողջությամբ սերտաճել էր քրեական հանցագործների հետ` հաճախ կատարելով նրանց հանձնարարությունները, սակայն այս մասին Ռուսաստանում լռում են: ՉԵԿԱ-ն ևս ունեցել է ճիշտ նույն բնույթը: Բայց ամեն ինչի մասին խոսենք հերթականությամբ:

Ներքևի նկարում «Բլոկադա»(Լենֆիլմ 1976թ) ֆիլմի  նկարահանումներն են: Պատկերված է հատված, որտեղ մի խումբ ֆաշիստներ գերի են վերցրել Կարմիր բանակի զինվորին: Ինչպես միշտ, օգնում են ֆաշիստական աշխատակիցները: Ձախ կողմում «Շմայսերով»  կանգնածը Արկադի Ռոտենբերգն է:

Ինչպե՞ս է Ռոտենբերգը հայտնվել նկարահանման հրապարակում: Այնտեղ է որպես կասկադյոր: Լենֆիլմում սպորտսմենների օգնությամբ ռազմի տեսարաններ հաճախ են նկարահանվել:Ռոտենբերգի և Պուտինի մարզիչ Լեոնիդ Ուսվյացովը Լենֆիլմում ուներ լավ ծանոթություն, որն էլ տղաներին հնարավորություն էր տալիս գումար վաստակել: Ռոտենբերգը ֆաշիստների հետմ իասին «գերի» էր վերցրել Պետդումայի պատգամավոր Վասիլի Շեստակովիչին (բոլորն էլ դյուդոյի միևնույն բաժնից էին):

Պուտինը և Ռոտենբերգը սիրում են ընդգծել իրենց սպորտային անցյալը, նկարվել կիմանոներով` ահա մեր բաժինը, մեր թիմը, առանց որի չեմ կարող ապրել: Ուշադիր նայենք այդ անցյալին ու այդ «թիմին»:

Ձախից աջ`Ռոտենբերգ, Պուտին, Շեստակով:

Սկսենք մարզիչից: Ռուսական ԶԼՄ-ներում որպես Պուտինի և Ռոտենբերգի մարզիչ նշվում է Անատոլի Սոլոմոնովիչ Ռախլինի անունը (մահացել է 2013թ.): Պուտինը նշում է, որ վերջինս իր կյանքում «նշանակալի դեր» է ունեցել: Իսկ 2000-ականներին նրանք միասին հրատարակեցին դյուդոյի մասին մի գիրք, որը ներառում էր նաև մեթոդներ ցույց տալու տեսանյութ:

Բացի դրանից, Ռախլինը ծերության ժամանակ աջ ու ձախ հարցազրույց էր տալիս, որտեղ գովաբանում էր Պուտինին: Ես փառաբանում կանվանեի “Известия” թերթի 24.07.2007թ.-ին հրատարակված հարցազրույցը:

«Ռախլինի նախկին աշակերտները գրեթե ամեն շաբաթ հավաքվում են հարազատ ակումբում:  Ֆուտբոլ են խաղում, շոգեհարվում բաղնիքում,  կարող են և գարեջուր խմել: Ընկերներին միանալու հնարավորություն նախագահին չի տալիս պետական փաստաթուղթը…..«Որքանով որ ես եմ տեղյակ, նա արձագանքում է Արկադիի, Բորիսի, Վասիլիի և մյուսների խնդրանքին,-ասում է մարզիչը,-քանի որ նրանք ընկերներ են: Պուտինի բնավորության մեջ պահպանվել է առողջ «տղայությունը»: Նա «պետերբուրգցիներին» աշխատանքի է վերցնում ոչ թե գեղեցիկ աչքերի համար, այլ որովհետև վստահում  է  նրանց: Անձամբ ես հասկանում ու ընդունում եմ նման հարաբերությունները»:

Արկադին, Վասիլին և Բորիսը Ռոտենբերգ եղբայրներն են, ինչպես նաև` Շեստակովը: Այո´, նա արձագանքում է նրանց խնդրանքներին: Օրինակ` Ռոտենբերգները 2007թ.-ին ստացան ավելի քան 1 տրլն. Ռուբլու պետպատվեր`ամբողջը խոշոր «Գազպրոմի» նավթամուղի և «Պլատոն» համակարգի գործարքի համար: «Առողջ տղայությունը» գործում է: Ի դեպ, ինստիտուտի չորրորդ կուրսից Պուտինը, իր իսկ խոստովանությամբ, «կատարել է ՊԱԿ-ի հանձնարարությունները», այսպես ասած`բանսարկու էր: Դա առո՞ղջ տղայություն է թե ոչ:

Պուտինը Ռախլինի հետ.

Ռախլինի 2007թ.-ի“Известия”-ին տված հարցազրույցը այն մասին, որ «պետերբուրգյան» խումբը արժանորեն է Կրեմլում, կարո՞ղ էր արդյոք ամբարտավանությամբ մրցել իր իսկ աշակերտ ԱրկադիՌոտենբերգի 2010թ.-ի ապրիլի 28-ի «Կոմերսանտին» տված հարցազրույցի հետ:

Այնտեղ լրագրողը հարցնում է պաշտոնյային` ունե՞ր «Գազպրոմը» իր շինարարական միավորները`«Լենգազհատուկշինը»,

«Հատուկ գազշինվերանորոգումը», «Վոլգոգազը», «Կրասնոդաարգազշինը» և այլն: Դուք գնել եք դրանք 2007թ.-ին, դարձրել մեկ մասնավոր ընկերություն և անմիջապես ստացել հսկայական պատվերներ` «Հյուսիսային հոսքը», Սոչի-Ջուգբան, Սախալին-Վլադիվոստոկը և այլ մեգա-պրոյեկտներ: Ըստ այդմ, բոլոր գնումները մարեցին ակնթարթորեն:

Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց, ինչո՞ւ «Գազպրոմը» իր դուստր ձեռնարկությունները վաճառեց հենց ձեզ, ինչո՞ւ այն անմիջապես հեղեղվեց պատվերներով (հաճախ  առանց տենդերի): «Դրանք «Գազպրոմի» հարցերն են,-պատասխանում է Ռոտենբերգը,-մենք այդտեղ ի՞նչ կապ ունենք»: Իսկ Պուտինի հետ իր կապերի մասին մեկնաբանում է.

 «Այո´, մենք պարապում էինք միևնույն բաժնում, բայց սկզբի հավաքին 20 հոգի էինք: Բացի դրանից, ՎլադիմիրՎլադիմիրովիչը ունի բավականին ծանոթներ, ում հետ աշխատել կամ սովորել է: Բայց նրանցից ոչ բոլորն են հաջողակ: Մանկությանդ ընկերը, ով գտնվում է պետական կառավարության գագաթին, ձեռքիցդ բռնած ման չի գա: Հավանաբար, սպորտը, ինչպես նաև գենոտիպը սովորեցր ել են մեզ աշխատել»:

Ես չգիտեմ, թե ինչ գեներ ունեն Ռոտենբերգները: Ինչ-որ է, դա անհամեստություն է: Քեզ հարցնում են կոռուպցիայից,  իսկ դու` գենոտիպ; Հարցնում են պետական ընկերություններից փողերի գողության և ակտիվների հետևությունների մասին,                 իսկ դու`թե ինչ հաջողակ ես,բաժնում 20 հոգիէիք, իսկ խողովակները քանդումենք մենք` աշխատողներս: Ինչպես ասումէր մարզիչ Ռախլինը. «Պուտինի բնավորության մեջ պահպանվել է առողջ «տղայականը»: Նա «պետերբուրգցիներին» աշխատանքի է վերցնում ոչ թե գեղեցիկ աչքերի համար, այլ որովհետև վստահում է նրանց»:

     Ի դեպ, Ռախլինի մասին: Իրականում վերջինիս մոտ Պուտինը մարզվել է մարզումների առաջին երեք տարիներին մանկապատանեական ակումբում: 16 տարեկանից հետո իր ընկեր Ռոտենբերգի հետ տեղափոխվել է այլ մարզչի մոտ: Եվ այդ մարդուն նրանք չեն սիրում գովազդել, թեև երկուսի կյանքում էլ նա կարևոր դեր է ունեցել: Հենց նա է կազմակերպել Պուտինի ԼՊԻ-ի իրավաբանական ֆակուլտետում սովորելը, իսկՌոտենբերգին`ֆիզկուլտինստիտուտ (հետո նաև` մարզչական աշխատանք): Այդ բարերարը Լեոնիդ Իվանովիչ Ուսվյացովն էր:

Նրա մասին ֆիլմեր չեն նկարահանում, նույնիսկ իր ինքնակենսագրականում («Առաջին դեմքից: ԶրույցներՎլադիմիրՎլադիմիրովիչի հետ» 2000թ.)Պուտինը պատմում  է նրա մասին` չնշելով ազգանունը: Միայն անունը` Լեոնիդ Իվանովիչը եկավ, Լեոնիդ Իվանովիչը մեզ ասաց, Լյոնյան այս արեց, Լյոնյան այն արեց:

Որպեսզի պատճառը հասկանանք, պետք է այցելել Պետերբուրգի Բոլշեախտինսկի գերեզմանատուն:

Վիքիպեդիայում հիշյալ գերեզմանատան մասին եղած հոդվածում այս գերեզմանոցի մասին կա կարճ նշում (այնտեղ թաղված հայտնի մարդկանց բաժնում).

«Ուսվյանցով Լեոնիդ Իվանովիչ (1993-1994), քրեական հեղինակություն, ՎլադիմիրՊուտինի և Արկադի Ռոտենբերգի մարզիչը»:

 

 

New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities Abroad