Նվերների հորոսկոպ. ի՞նչ նվիրել Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին Կապիկի տարում
LIFEՆոր տարուն քիչ օրեր են մնացել, իսկ դուք դեռ չե՞ք պատրաստել նվերներ: Մի՛ անհանգստացեք: Նվերների հորոսկոպը կօգնի ձեզ: Պարզապես ծանոթացեք, թե ինչ է համապատասխանում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի:
Այսպես, Հրե կապիկի տարվա նվերները:
Խոյ (21 մարտ– 20 ապրիլ)
Խոյերի համար հիանալի նվեր կլինի մարզական ակումբի, սահադաշտի, լողավազանի կամ գեղեցկության սրահի աբոնեմենտը:
Հարմար կլինեն նաև ոգեշնչող ֆիլմերի սկավառակների հավաքածուները: Գործունյա ու զբաղված Խոյերը կարող են ունենալ տարբեր հոբբիներ: Դա հաշվի առեք ու ճիշտ ընտրեք նվերը:

Ցուլ (21 ապրիլ – 20 մայիս)
Ցուլերին ուրախացնում են իրեր, որոնք նպաստում են հանգիստ միջավայր ստեղծելուն՝ դիզայներական հրաշք-լուսամփոփ, մերսման աբոնեմենտ: Օգտակար իրերը նույնպես դուր կգան պրակտիկ նշանին, օրինակ՝ կաշվե լավ դրամապանակ, լավ օծանելիք:
![]()
Երկվորյակ (21 մայիս – 21 հունիս)
Երկվորյակները երբեք չեն բաց թողնում հնարավորությունը՝ զարգանալ ինտելեկտուալ առումով, ընդլայնել ծանոթների շրջանակը: Թատրոնի կամ համերգի տոմսերը, գիրքը այս նշանի անդամներին կստիպեն հիանալ ձեր ճաշակով:

Խեցգետին (22 հունիս – 22 հուլիս)
Հարմարավետություն ու հոգեկան ջերմություն սիրող Խեցգետիններին հարմար կգան պրակտիկ ու աչքը ուրախացնող նվերները՝ էլեկտրոնային գիրք, փափուկ ծածկոց, տնային մարզասարք: Այս ռոմանտիկ նշանները չեն դիմակայի հնաոճ նվերներին:

Առյուծ (23 հուլիս – 22 օգոստոս)
Եթե ցանկանում եք զարմացնել Առյուծներին ու նրան գոհացնել, նվիրեք շքեղ նվերներ: Լավ օծանելիքը, դիզայներական հագուստի սերտիֆիկատը, թանկարժեք ժամացույցները ու բջջային հեռախոսները կգրավեն այս նշանի ներկայացուցիչների սիրտը:

Կույս (23 օգոստոս – 22 սեպտեմբեր)
Պրակտիկ և ինտելեկուալ Կույսերին կարող եք նվիրել տաք սվիտեր, շարֆ, խոհանոցային պարագաներ, գրքեր: Ահա, թե ինչը կջերմացնի նրանց հոգին:

Կշեռք (23 սեպտեմբեր – 22 հոկտեմբեր)
Կշեռքներին հարկավոր է նվիրել այն, ինչը բարերար ազդեցություն կունենա նրանց նյարդային համակարգի վրա ու կվերականգնի հոգեկան հավասարակշռությունը՝ ոճային արոմալամպը, SPA-պրոցեդուրայի սերտիֆիկատը կամ այց կոսմետոլոգին:

Կարիճ (23 հոկտեմբեր– 21 նոյեմբեր)
Կարիճներին կզարմացնի ինչ-որ հազվագյուտ կամ անսովոր իր: Տեղին կլինեն զգեստապահանի կամ դեկորի տարրը, ուժի ու կրքի ատրիբուտները (օրինակ՝ էքսքլյուզիվ դաշույն, նկար):

Աղեղնավոր (22 նոյեմբեր– 21 դեկտեմբեր)
Աղեղնավորները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, զարմացնել շրջապատողներին իրենց անսովոր ունակություններով: Վառ աքսեսուարները, պարաշյուտով թռիչքը կհիացնեն հետաքրքրասեր Աղեղնավորներին:

Այծեղջյուր (22 դեկտեմբեր– 19 հունվար)
Աշխատասեր ու իրենց ժամանակը գնահատող Այծեղջյուրները պարզապես չեն հասկանա նվերը, որը չունի պրակտիկ կիրառություն:
Նրանց նվիրեք կաշվից որևէ իր:

Ջրհոս (20 հունվար – 18 փետրվար)
Ջրհոսները սիրում են անակնկալներ ու օրիգինալություն, այդ իսկ պատճառով էլ ընտրեք որևէ հետաքրքիր սվիտեր, սմարթֆոնի օրիգինալ պատյան, պատվիրեք հրավառություն:

Ձկներ (19 փետրվար – 20 մարտ)
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ամեն գեղեցիկ, նուրբ բան՝ ռոմանտիկ ընթրիք, ժանյակավոր խալաթ, ծովային պեյզաժով նկար, գեղեցիկ նոթատետր:



