Հաջողակ ուտելիքներ Ամանորի համար
LIFEPast.am-ը ներկայացնում է հաջողակ ուտելիքներ՝ նախատեսված ամանորի համար:
1. Խաղող Իսպանիայում կեսգիշերին ուտում են 12 հատիկ խաղող: Յուրաքանչյուր քաղցր հատիկ մի լավ ու հաջողակ ամիս է խորհրդանշում, յուրաքանչյուր թթու հատիկը՝ ոչ այնքան հաջողակ:

2. Սիսեռ (լոբի) Հարավում լոբազգիներ ուտելը հնազանդություն է խորհրդանշում և հաջողություններ է բերում գալիք տարում:

3. Ոսպ Իտալիայում ոսպ է մատուցվում Ամանորին, քանի որ փոքր ուտելի սերմերի առատությունը հարստության խորհրդանիշ է:

4. Շրջանաձև ուտելիք Ասում են, որ մատանու տեսք ունեցող ուտելիքները հաջողություն են բերում, հավանաբար, որովհետև նրանք խորհրդանշում են ամբողջական շրջան, ցիկլ:

5. Հաջողակ մետաղադրամ Հացի մեջ դրված մետաղադրամը, ասում են, որ հաջողություն է բերում այն մարդուն, ով գտնում է:

6. Սոբա կամ հնդկացորենով մակարոնեղեն Ճապոնիայի ամենասիրված ուտելիքներից մեկն է համարվում: Այն ուտում են դեկտեմբերի 31-ի կեսգիշերին: Խորհրդանշում է երկարակեցություն, դրա համար էլ ինչքան երկար լինեն մակարոնները, այնքան լավ:

7. Մետաղադրամներ Մետաղադրամների տեսք ունեցող ուտելիքները բարեկեցություն են բերում նրանց, ովքեր ուտում են դրանք:

8. Կանաչի Կանաչիները համարվում են հաջողակ ուտելիքներ, քանի որ թղթադրամներ են հիշեցնում:

9. Խոզի միս Խոզապուխտն իր ճարպի շնորհիվ համարվում է երջանիկ տարվա խորհրդանիշ:

10. Եգիպտացորենի հաց Մի կտոր եգիպտացորենի հացը (իհարկե, խոզապուխտով) խոհրդանշում է ոսկու փառքն ու շքեղությունը:



