Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


Արցախի կարգավիճակը կորոշի Ռուսաստանի ճակատագիրը Կովկասում. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն գրում է, որ խաղաղությունը բնական գործընթաց է, որը պահանջված է հասարակության համար, և Հայաստանը բացառություն չէ։ Այնուամենայնիվ, ևս մեկ պատմական զիջման գնով և հարկադրանքի տակ ձեռք բերված խաղաղությունը դժվար թե համապատասխանի Հայաստանի և հայ ժողովրդի շահերին: Խոսքը բնիկ հայ բնակչության արտագաղթով Արցախի հայկական տարածքը կորցնելու սպառնալիքի մասին է։ Ղարաբաղյան հակամարտության ողջ խնդիրն այն է, որ այստեղ, բացի հիմնական սուբյեկտներից՝ Ադրբեջանից և Հայաստանից, կան նաև մի շարք առանցքային արտաքին խաղացողներ՝ Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան։ Արցախը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կարևոր գործոն է: Ով վերահսկում է Լեռնային Ղարաբաղը, նա է Կովկասի «տերը», իսկ Կովկասի «տերը» գերիշխում է հարակից Կենտրոնական Ասիայի հարուստ տարածաշրջանում։ Եվ քանի որ Ղարաբաղի հարցում շահագրգիռ խաղացողները չափազանց շատ են, ապա հարցի կարգավորումը դառնում է Երևանի և Բաքվի միջև բարդ համադրություն մի շարք «անհայտներով»։

Հիմնական հարցն այն է, թե առանցքային արտաքին խաղացողներից ո՞վ է գերիշխելու Կովկասում, որի հետ էլ Հայաստանն ու Ադրբեջանը կապելու են իրենց հետագա պատմությունը։ Արցախում խաղաղության տարբերակներից մեկը կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին, Թուրքիային և արտաքին ուժերի խմբին, բայց չբավարարել Հայաստանին և մեկ այլ արտաքին խաղացողի։ Եթե նույնիսկ ենթադրենք փոխզիջման ձեռքբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև արտաքին ուժերի խմբի, այդ թվում՝ Թուրքիայի հետ, ապա չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղն ինքը կգործի արտաքին ազդեցիկ խաղացողի հետ համատեղ։ Իլհամ Ալիևը շտապում է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին պայմանագիր կնքելով, առարկայացնել 2020 թվականի աշնանը մարտի դաշտում ունեցած այն «հաջողությունը», որը նրան տվել են արտաքին խաղացողները՝ Թուրքիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և ԱՄՆ-ը։ Հայաստանը, որպես պարտված կողմ, որը դեռ չի կարողացել վերականգնել ռազմական ուժերի հավասարակշռությունը, ստիպված է ռազմավարական զսպվածություն ցուցաբերել, մանևրել տարբեր կենտրոնների միջև։ Երևանը, ընդունելով Բաքվի պայմանները, թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի առաջարկով իր հասարակությանը նախապատրաստում է «խաղաղության դարաշրջանին»։

Այդ առումով հայ հասարակության մեջ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քննադատությունն ու ճնշումը «կապիտուլ յանտ» պիտակից բացի ուժեղանում է նաև դավաճանության մեղադրանքներով։ Բայց Փաշինյանին քննադատողները «մոռանում են», որ Հայաստանի վարչապետը չի վերահսկում Արցախի անվտանգությունը, չնայած Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի դոնոր։ Ինչպե՞ս կարող է Երևանը մերժել Բաքվի պահանջները, եթե դա զուգակցված է գրեթե բոլոր արտաքին խաղացողների ճնշման հետ։ Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը տարբեր պատճառներով, այնուամենայնիվ, համերաշխ են հայ-ադրբեջանական հաշտեցման և սահմանագծման հարցում։ Եթե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, Լեռնային Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի կազմում, ապա մեծ է հավանականությունը, որ շուտով կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այդ դեպքում Ադրբեջանն ու Հայաստանը կփոխեն հակառակորդների կարգավիճակը գործընկերության և կմտնեն արևմտյան ազդեցության դաշտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ տարածաշրջանային հովանավորությամբ։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը կհայտնվի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից դուրս մղման իրավիճակում (որովհետև այդ սցենարի դեպքում ռուսական խաղաղապահները, ռազմաբազան և սահմանապահները հայկական տարածքում պետք չեն լինի), և, հետևաբար, կկորսվեն Կովկասն ու Կենտրոնական Ասիան: Խաղադրույքները չափազանց բարձր են, և դա նշանակում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի փոքր շտապել է՝ պնդելով, որ Հայաստանն այլընտրանք չունի։

Ինչպես ասում են, անելանելի իրավիճակներ չկան, կան հուսահատ մարդիկ։ Ընտրություն կա, ընկեր Լուկաշենկո, որովհետև Մոսկվան դա չի կարող թույլ տալ։ Արտաքին պարտադրանքով Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը կարող է կորցնել իր ուժը, քանի որ այսօր ոչ թե Երևանն է վերահսկում Արցախը, այլ Մոսկվան։ Այսինքն, Հայաստանը չի կարող Ադրբեջանի հետ որոշել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց Ռուսաստանի։ Ի վերջո, Բաքուն պետք է հասկանա, որ 1921 թվականի հուլիսի 5-ի ՌԿԿ (Բ) Կովկասյան բյուրոյի պլենումի հայտնի որոշումը Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ կայացրել է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը։ Ուստի Բաքուն պետք է Ղարաբաղի հարցով բանակցի Մոսկվայի հետ, բայց միաժամանակ պատասխանի Ռուսաստանի հետ նոր միությանը իր անդամակցության հիմնական հարցին։

1920 թվականի ապրիլին քեմալականներն իրենք ստիպեցին մուսավաթականներին ընդունել բոլշևիկների պայմանները Կովկասի խորհրդայնացման և ռուսացման համար և, որպես հավելավճար, ստացան հայկական Նախիջևանի, Լեռնային և Դաշտային Ղարաբաղի, Գարդմանի և Գյանջայի նահանգները։ Բայց այն ժամանակ Թուրքիան համաշխարհային պատերազմում պարտված երկիր էր, Անտանտի հակառակորդը, և Հայկական լեռնաշխարհի տարածքները պահպանելու համար երիտթուրքերը և քեմալականները պայմանավորվեցին բոլ շևիկների հետ՝ նրանց կողմից ստանալով ռազմական, ֆինանսական, պարենային և դիվանագիտական օգնություն։ Թուրքիան այսօր ոչ թե Անտանտի թշնամին է, այլ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ հարավային թևում, պարտվող կողմը չէ, հակառակը՝ պատմական վրեժխնդրության հույս ունի։

Թե ինչպես կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի հերթական «սեզոնային սիրավեպը» Ադրբեջանի ճակատագրի շուրջ, կորոշվի, ի թիվս այլ բաների, Ղարաբաղի հարցով։ Լեռնային Ղարաբաղի գինը ռուսական Կովկաս լինել-չլինելն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBank