Yerevan, 07.October.2026,
00
:
00
BREAKING


«Նպատակը պետական ինստիտուտների ոչնչացումն է. այս իշխանությունը ոչ միայն բանակի, այլև մեր պետականության թիվ մեկ ռիսկն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դիլետանտ լինելու լավագույն ցուցիչներից մեկն այն է, երբ անվտանգության ոլորտում պաշտոն զբաղեցնող անձինք խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին: Պրոֆեսիոնալ բանակ, որպես այդպիսին, գոյություն չունի: Կա բանակի 3 տեսակ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին պրոֆեսիոնալ է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով օրերս ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե պրոֆեսիոնալ բանակին անցումն սկսված է: Թվարկելով բանակի երեք տեսակները՝ նա շեշտեց. «Առաջինը զորակոչում ժամկետային զինծառայողներով համալրվող բանակն է՝ այն, ինչ հիմա մեզ մոտ է: Երկրորդը պայմանագրային հիմունքներով բանակն է, երրորդը՝ վարձու բանակը, երբ երկրի քաղաքացիները չեն ծառայում, և այդ գործառույթներն իրականացնում են այլ երկրների զինվորականները: Իրականում այս իշխանությունը ոչ միայն բանակի, այլև մեր պետականության թիվ մեկ ռիսկն է: Պետականությունը պետական ինստիտուտների գոյությունն է: Այդ ինստիտուտները պետք է համալրված լինեն համապատասխան մասնագիտական կադրերով, տեխնիկական միջոցներով ու այլ երկրների հետ համեմատ ունենան մրցակցային գործունեություն: Այս իշխանություններն իրենց ամբողջ գոյության ընթացքում մեր պետական ինստիտուտները կա՛մ փակել են, կա՛մ աստիճանաբար ոչնչացնում են դրանք: Գալով իշխանության՝ պատերազմող երկրում փակեցին պարենային անվտանգության համար պատասխանատու գյուղատնտեսության նախարարությունը:

Փակվեց մշակույթի նախարարությունն այն դեպքում, երբ մշակույթը մեր հզոր հենքն է. պետականություն չունենալով՝ դարերով կարողացել ենք գոյատևել հենց եկեղեցու ու մշակույթի միջոցով: Փակվեց նաև Սփյուռքի նախարարությունն այն դեպքում, երբ հայության 2/3-ը հայրենիքից դուրս է ապրում: Այդ պահից արդեն կարելի էր եզրակացնել, որ այս իշխանությունների նպատակը պետական ինստիտուտների ոչնչացումն է՝ կա՛մ դրանք փակելով, կա՛մ էլ նշանակելով այնպիսի ղեկավարներ, որոնք գործից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում: Ինչպես ԱԱԾ-ում, հետո էկոնոմիկայի, նաև առողջապահության նախարարությունում դիլետանտներ նշանակեցին, հիմա էլ ՊՆ-ում են նույնը անում: Մեծ հաշվով, օրվա իշխանությունները հայոց պետականության գերեզմանափորն են: Հայությունը, քաղաքական ուժերը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ գիտակցելով այս մեծագույն վտանգը: Մենք չպետք է կորցնենք մեր հայրերի, պապերի արյան գնով ձեռք բերվածը: Մենք ինքներս ենք կյանք դրել այդ ամենի մեջ, բայց այսօր այդ արժեքը ևս ուզում են ոչնչացնել»:

Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ այսօր սպառնալիքներն անվտանգային բնույթի են: «Առաջին հերթին՝ արտաքին անվտանգային բնույթ ունեն: Արտաքին սպառնալիքին դիմակայելու ինստիտուտը բանակն է, բայց հիմա բանակի ղեկավարի պաշտոնում անձ է, որը գործից հեռու է, ո՛չ կրթություն, ո՛չ փորձառություն, ո՛չ էլ ցույց տված արդյունք ունի: Միայն իր պատասխաններից մասնագետները շատ արագ գնահատում են այն դատարկությունը, որն առկա է մասնագիտական առումով: Ու, ցավոք, նման ղեկավարների հարցազրույցները միայն Հայաստանում չէ, որ նայում են: Դրանք նայում, գնահատում են նաև թշնամի երկրներում: Մեր խոցելիությունը նաև Պապիկյան Սուրենով է երևում: Ասում է՝ ԳՇ պետ չկա, որովհետև կառուցվածքային փոփոխություններ պետք է արվեն, ինչն ակնհայտ կեղծիք է: Ընդամենն ասում է, որ ԳՇ պետ պետք է ՊՆ առաջին տեղակալը լինի՝ կառավարության մեկ որոշմամբ: Կառուցվածքային նման փոփոխություններն իրականում մեկ-երկու շաբաթում են հրամանագրվում և շատ արագ էլ կյանքի են կոչվում, այն էլ այն պարագայում, երբ երկրում իրավիճակը ֆորսմաժորային է»,-ասաց մեր զրուցակիցը:

Հայկ Նահապետյանը անդրադարձավ նաև Սուրեն Պապիկյանի այն համոզմանը, թե պատերազմի հավանականություն չկա. «Այդ ուժի կարկառուն ներկայացուցիչ Լիլիթ Մակունցն էլ 44-օրյա պատերազմից 4 օր առաջ վստահաբար ասում էր, թե Թուրքիան որևէ ձևով չի միջամտի հնարավոր պատերազմի դեպքում, մինչդեռ պատերազմը կառավարվում էր Թուրքիայի ԶՈւ-ի կողմից: Սա էլ այսօր ասում է՝ վտանգ չկա: Կա՛մ գուշակ են, կա՛մ մեր ժողովրդի ոչ սթափ, ոչ խորքային մտածող հատվածի զգոնությունն են բթացնում: Եթե պատերազմի հավանականություն չկա, այդ դեպքում ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մի քանի զորավարժություն իրականացնում, կամ ինչո՞ւ է Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 50 տոկոսով ավելացրել, ինչո՞ւ են զորավարժությունները հիմնականում լեռնահրաձգային, ինչո՞ւ է Ալիևը պարբերաբար ասում, որ «Երևանն ու ՀՀ այլ բնակավայրեր Ադրբեջանի պատմական հայրենիքն են»»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration