Նորից «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է
Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ հանրությանը «զբաղեցնելու» և հերթական «հարմար» տեսարանը հրամցնելու նպատակով նորանոր իմիտացիաներ ստեղծել։ Այս անգամ, կարծես, փորձում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի միջոցով «նորություն» ապահովել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովին հատուկ հանձնարարություն է տրվել՝ պատերազմի հանգամանքներից զատ «քննել» նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասներն ու ռիսկային դրվագները, որպեսզի հետագայում հնարավոր մեծ բացվածքով մատուցվի հանրության լայն շրջանակներին: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի առջև խնդիր է դրվել հանգամանալից ուսումնասիրել արձանագրված անհաջողությունների ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, այդ թվում՝ դիվանագիտական պատճառները:
Այս ամենն արվելու է բացառապես ամեն ինչ հերթական անգամ «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ուղղակի հրաժարվել են որևէ կերպ ասոցացվել այս իշխանության նախաձեռնած գործընթացներին և մասնագիտական կարծիք հայտնել։ Այդպես են վարվել նաև բավական հայտնի բազմաթիվ դիվանագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում