Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Այդ հարցում ցանկացած զիջում մեծ կոմպրոմատ է Հայաստանի ցանկացած ղեկավարի համար. Ռուսաստանը, նույնիսկ թուլացած, տարածաշրջանում միշտ կպահպանի իր ներուժը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

inosmi.ru-ն «Հայաստան-Ադրբեջան. պատերազմներով հարթված խաղաղության ճանապարհը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները լավատեսության տեղիք են տալիս, Ղարաբաղյան պատերազմը և ուկրաինական հակամարտությունը բարենպաստ պայմաններ են ստեղծել Հարավային Կովկասում խաղաղության համար... Նման կարծիք է ներկայացրել ֆրանսիական «Կոզեր» ամսագրի հեղինակը: Ըստ նրա, խաղաղության ճանապարհին առաջին քայլը եղել է ադրբեջանա-հայկական 44-օրյա պատերազմը: Պատերազմը սարսափելի բան է, բայց այն բացահայտել է իրականությունը՝ այն, թե երկու կողմերից որն ունի առավելություն ռազմական, դիվանագիտական և տնտեսական առումներով։

Պարզ է դարձել, որ ուժերի հարաբերակցությունը հիմնականում հօգուտ Ադրբեջանի է։ Երկրորդ քայլն արվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության շնորհիվ։ Դրանով է բացատրվում 2021 թվականի վերջին երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումների անսպասելի բացված հնարավորությունը։ Բանակցությունների վերջին արագացումն ու առաջընթացը կապված է Ուկրաինայում գործողության և Ռուսաստանի վրա աճող ճնշման հետ։ Այն հսկայական ջանքերը, որ Ռուսաստանը ներդնում է Ուկրաինայում, ստիպում է Հայաստանին վախենալ, որ Մոսկվան, որից կախված է Երևանի գոյատևումը, ինչ-որ պահի այլևս չի կարող պաշտպանել իրեն Բաքվից և Անկարայից։ Ադրբեջանն, ընդհակառակը, իրեն ավելի վստահ է զգում։ Նրան սիրաշահում է արևմտյան կոալիցիան, որը նրա գազի կարիքն ունի: Բաքուն դեռ Առաջին Հանրապետության ժամանակներից (1918-1920 թթ.) գիտի, որ իրավիճակը Հարավային Կովկասում փոխվում է միայն այն ժամանակ, երբ Մոսկվան թուլանում է։ Թեև ընդհանուր պատկերը պարզ չէ, սակայն հիմա տեսանելի է արտաքին ուժերի և խաղացողների վերադասավորումներ այս հակամարտությունում և, մասնավորապես, Եվրոպայի մասնակցությունը:

Բաքվի և Երևանի համար Բրյուսելը երկու կարևոր առավելություն ունի՝ փոքր մտրակ և մեծ տնտեսական բլիթ։ Այսպիսով, նա շատ ավելի հարմար միջնորդ է, քան Ռուսաստանը իր մեծ մտրակով և փոքրիկ բլիթով։ Այդ միտումը հաստատվում է աննախադեպ երկկողմ հանդիպումներով։ Այնուամենայնիվ, այս մերձեցման հիմքում ընկած շահերը տարբեր են: Ադրբեջանի նախագահի նպատակը միջազգային պայմանագրով 2020 թվականին ռազմական հաղթանակը ամրագրելն է։ Բաքվին բանակցային նոր տարբերակը հնարավորություն է տալիս ազատվել (մասամբ) ինչպես ռուսական ազդեցությունից, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անտարբեր անզորությունից։ Հայաստանը այլ խնդրի առաջ է կանգնած: Հայաստանի վարչապետը գնալով դժվարանում է անդրադառնալ «անվտանգության հովանոցին», որը ենթադրաբար դեռ տրամադրում է Ռուսաստանը։ Այդ «հովանոցը» հիմա ավելի ու ավելի քիչ հուսալի տեսք ունի, իսկ փետրվարի 24-ից հետո կասկածի տակ է դրված անգամ դրա գոյության փաստը։ Առանց Ռուսաստանի աջակցության, Հայաստանը կշիռ չունի Բաքու-Անկարա դաշինքի դեմ։ Դեպի ծով ելք չունեցող այդ երկրի համար ռազմավարական որոշումների հնարավորությունը խիստ սահմանափակ է։

Երևանը, իհարկե, կնախընտրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի վերածնունդը, որի շնորհիվ երեք տասնամյակ սառեցվել էր հակամարտության դիվանագիտական կարգավորման գործընթացը։ Բայց դրա բացակայության պայմաններում ԵՄ-ն էլ այնքան վատ այլընտրանք չէ: Այն, որ Նիկոլ Փաշինյանը առերեսվում է Ալիևի հետ առանց հզոր խաղացողի կողմից հովանավորության, ունի լուրջ հետևանքներ. պետք է հրաժարվել Ղարաբաղի հայերի հատուկ կարգավիճակից և ինքնորոշման պահանջներից։ Սակայն Ղարաբաղը Հայաստանի իշխանությունների համար խնդիր է եղել Հայաստանի անկախացումից ի վեր և ավելի վաղ։ Այդ հարցում ցանկացած զիջում մեծ կոմպրոմատ է Հայաստանի ցանկացած ղեկավարի համար։ Այսպիսով, այսօր Երևանի իշխանության համար խաղաղության գլխավոր խոչընդոտը ներքին առճակատումն է։ Որպեսզի երկու երկրները կարողանան արդյունավետ կերպով շրջել իրենց պատմության վիճելի էջերը, անհրաժեշտ է նախ՝ ընդունելի, իսկ հետո՝ տևական համաձայնության գալ։

«Ընդունելի» ասելով՝ պետք է նկատի ունենալ առաջին հերթին հայերին։ Նրանց համար համաձայնագիրը ցավոտ է լինելու, քանի որ միանշանակ վերջ է դնելու հայկական Ղարաբաղի երազանքներին։ Համաձայնագրին դեմ են շատ հայեր, առաջին հերթին՝ Ղարաբաղի հայերը և նրանց բազմաթիվ հայաստանյան կողմնակիցները։ Վերջապես, հայկական սփյուռքը, հատկապես Ֆրանսիայում, նույնպես, մեղմ ասած, ուրախ չի լինի դրանից։ Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է կայուն անվտանգության իրավիճակ ապահովել հարաբերությունների բարելավման և տնտեսական ինտեգրման միջոցով։ Բայց ինչ պայմանավորվածություն էլ որ ձեռք բերվի Բաքվի և Երևանի միջև, այն կարող է խափանվել Ղարաբաղում, Հայաստանում կամ այլ տեղ բռնությամբ, և դրա նախադեպերը կան: Այս պայմաններում ԵՄ-ն անվտանգություն ապահովելու միջոցներ չունի, իսկ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը բացառվում է գոնե Իրանի տեսանկյունից։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը, նույնիսկ թուլացած, տարածաշրջանում միշտ կպահպանի իր ներուժը, և վստահություն չկա, որ Մոսկվան կհամաձայնի այն իր ազդեցության գոտուց դուրս բերելուն։

Ղարաբաղահայերը փորձում են խաղարկել այդ խաղաքարտը, թեքվել դեպի իրենց միակ հնարավոր պաշտպանը՝ Ռուսաստանը։ Այդ իսկ պատճառով Ստեփանակերտում արդեն իսկ խոսում են Ռուսաստանին միանալու հնարավոր հանրաքվեի մասին։ Այսպիսով, խաղաղության կնքման համար հիմա բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ է։ Դա լուրջ մարտահրավեր է, որը Հայաստանի կառավարությունը պետք է իր վրա վերցնի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Այս իշխանությունը աջակցության և, առաջին հերթին, լեգիտիմության կարիք ունի, քանի որ զիջումները դժվար են ընդունելու Հայաստանի և սփյուռքի քաղաքացիները։ Եվ դա երկրորդական խնդիր չէ: Իշխանության մեջ գտնվող Հայաստանի քաղաքական վերնախավի համար այսօր խնդիր է դրված նախ՝ լեգիտիմացնել բանակցությունները, և հետո միայն անցնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield