Դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում ծայրահեղ ծանր է. Էդուարդ Քալանթարյան
SPORTԱզգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Ուկրաինայի հետ:
Մարզական մեկնաբան-վերլուծաբան Էդուարդ Քալանթարյանի համոզմամբ` մեր հավաքականի համար ուկրաինական թիմին դիմակայելն ավելի բարդ է լինելու.
«Ուկրաինան խմբի ակնհայտ ֆավորիտն է, և դիմակայելը բարդ է լինելու մի քանի պատճառով։ Նախ, Ուկրաինան շատ ավելի ուժեղ է, քան Իռլանդիան և նույնիսկ Շոտլանդիան, չենք խաղալու մեր երկրպագուների աջակցությամբ, գումարած՝ Հայաստանի հավաքականն արդեն երկու հանդիպում է անցկացրել գրեթե նույն կազմով, ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կարող է զգացվել։ Նման բարձրակարգ թիմերը, ինչպիսին Ուկրաինան է, անպայման այդպիսի իրավիճակներում օգտվում են մրցակցի սխալներից։
Շատ ուժեղ կատարողներ կան Ուկրաինայի կազմում, ֆուտբոլիստներ, ովքեր Անգլիայի Պրեմյեր լիգայում, Իտալիայի Ա սերիայիայում և այլ առաջնություններում են հանդես գալիս, և դաշտում այդ ֆուտբոլիստների բարձր կարգը զգացվում է, դրանից խուսափել հնարավոր չէ։ Իհարկե, պայքարել, փորձել պետք է, բայց դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում իսկապես ծայրահեղ ծանր է՝ հատկապես մինչ այդ երկու խաղ շատ կարճ ժամանակում անցկացնելուց հետո։ Եթե կանխատեսում զուտ խաղի հաշվի տեսանկյունից՝ կարծում եմ՝ ուկրաինացիները կհաղթեն երկու և ավելի գնդակի առավելությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեկնաբանը:
Անդրադառնալով մրցաշարում մեր հավաքականի անցկացրած նախորդ երկու խաղերին Քալանթարյանը նշեց.
«Հայաստանի հավաքականն այս պահին ավելի լուրջ խնդիրներ ունի, քան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Կադրային խնդիրներ ունենք, ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ժամանել, ոմանք վնասվածք ունեն, ոմանք այնքան էլ լավ մարզավիճակում չեն, հետևաբար, սա լավագույն մարզավիճակը չէ, որ կարող էր ունենալ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ։ Եվ քանի որ հանդիպումների մեծամասնությունն անցկացնում ենք հունիսին, ստացվում է, որ ըստ էության, մրցաշարն այս կազմով ենք անցկացնելու։ Չեմ կարծում, որ սեպտեմբերին կայանալիք երկու հանդիպումները որոշիչ են լինելու, և այնտեղ հավաքականին միացած մյուս տղաները կկարողանան օգնել։
Նյութի շարունակությունը՝ այստեղ