Չորացրեք եղունգների լաքը 1 րոպեում՝ այս հնարքի միջոցով
LIFELife.panorama.am-ը գրում է.
Քանի անգամ է պատահել, որ եղունգներին լաք եք քսել և չեք կարողացել որևէ բան անել երկար ժամանակ, որպեսզի եղունգների լաքը չփչացնեք։ Սակայն ամենավատ զգացողությունն այն է, երբ նոր գեղեցիկ քսած լաքը փչանում է։
Ներկայացնում ենք մի հնարք, որի միջոցով այլևս կարիք չի լինի երկար ժամանակ սպասել և եղունգների լաքը կչորանա ընդամենը 1 րոպեում։
Անհրաժեշտ է ընդամենը՝
• Տարա
• Ջուր
• Մի քանի սառցե խորանարդներ։
Մինչ կսկսեք քսել եղունգների լաքը՝ տարայի մեջ լցրեք սառը ջուր և մի քանի սառցե խորանարդ։
Եղունգների լաքը քսել և անմիջապես դնել ջրով լի տարայի մեջ։
Պահել մոտ 1 րոպե, իսկ եթե մի քանի շերտ եք քսել լաքը՝ մի քանի րոպե, և հանել ձեռքերը ջրից։ Եղունգների լաքն արդեն ամբողջությամբ չոր կլինի։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds





