Այս թեստը ձեզ կբնութագրի մինչեւ 95 տոկոս ճշգրտությամբ
LIFE
Ի՞նչ եք առաջինը տեսնում նկարում։
Հովանոցով կին
Արեւից պաշտպանող հովանոցը թագավորական կեցվածքի խորհրդանիշ է: Հովանոցը նաեւ երկնքի ու երկրի միջեւ կապի խորհրդանիշն է, դա նշանակում է, որ դուք ուզում եք ինքներդ ձեզ պաշտպանել այս աշխարհից, մարդկանցից, հասարակությունից, բայց դուք բաց եք երկնքի առաջ: Ձեզ համար երկինքը, ասես, հանգստի ու ստեղծագործելու տարածք լինի:
Գանգրահեր տղամարդ
Ինչ-որ խորամանկության, մտադրության խորհրդանիշ, որի իրականացումը պետք է նպաստի ցանկալի նպատակին հասնելուն: Կարեւորը շատ չափը չանցնեք, որպեսզի այդ նպատակը չկորցնի իր ամբողջ արժեքը: Ձեզ նաեւ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: Ի վերջո, դուք ուժ ու հնարամտություն ձեռք կբերեք:
Առագաստանավ
Բարեկեցություն, որը լողում է դեպի ձեր տուն: Դուք հեռատես մարդ եք՝ մեծ ծրագրերով ու հստակ նպատակներով: Կարեւորը, որ ձեր նավը չխորտակվի ծանրաբեռնվածությունից, խնայեք ինքներդ ձեզ, ձեր առողջությունը: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի ու հարազատների հետ, մի ուղեւորվեք հեռավոր շրջագայությունների:
Խողովակից եկող ծուխ
Ծուխը խորհրդանշում է հոգին, որը հեռանում է մարմնից: Դուք չափից շատ եք զբաղված ձեր գործերով ու ձեր հոգին հանգստություն ու խաղաղություն է պահանջում: Այն ուզում է գնալ ծով, զբոսանքի, մի քիչ հանգստանալ: Այն բղավում է ձեզ. լսեք նրան:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



