Լեոնարդո Դի Կապրիոն պատմել է, թե ինչպես է քնել կենդանիների դիակների հետ
LIFE1in.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոն շարունակում է պատմել իր նոր՝ «Կենդանի մնացածը» ֆիլմի նկարահանումների մասին: Yahoo Movies պորտալին տված թարմ հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ իրեն վիճակվել է մերկ վիճակում քնելու կենդանիների դիակների հետ:
«Կենդանի մնացածը» ֆիլմում Լեոնարդո Դի Կապրիոն խաղում է որսորդ Հյու Գլասի դերը, ում դավաճանության արդյունքում ձմռանը թողել են մահանալու ինչ-որ տեղ վայրի Արևմուտքում: Գլասի խնդիրն է կենդանի մնալ և վրեժ լուծել:
Կինոնկարը նկարահանվել է Կանադայի Ժայռոտ լեռների վայրի մասերում: Ֆիլմի հեղինակները չեն օգտագործել արհեստական լուսավորություն: Դի Կապրիոն խոստովանել է, որ այդ ֆիլմը իր կարիերայի ընթացքում ամենաբարդն է եղել:
«Երեսուն կամ նույնիսկ քառասուն դրվագ այդ կինոնկարում ինձ մեծ դժվարությամբ է տրվել: Ես սուզվել եմ սառցաջրի մեջ, մերկ քնել եմ կենդանիների դիակներին, ես անընդհատ սարսափելի մրսել եմ: Բարեբախտաբար, բանը չի հասել ցրտահարման»,- հայտարարել է Դի Կապրիոն:
Ավելի վաղ դերասանը խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ իրեն հարկ է եղել ուտել բիզոնի հում լյարդ: Նա նաև ասել է, որ ինքը աշխատել է կենդանի արջի հետ, որը, ըստ ֆիլմի սյուժեի, հարձակվում է իր վրա:



