Օրվա բաղադրատոմս. Դդումով կեքս
LIFELife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
200 գրամ դդում
130 գրամ շաքարավազ
2 հատ ձու
300 գրամ ալյուր
1 թեյի գդալ փխրեցուցիչ
1 գրամ վանիլին
140 գրամ կաթնաշոռային պանիր
50 գրամ շաքարի փոշի
180 գրամ սերուցքային կարագ
Պատրաստման եղանակ՝
Դդումը քերեկ, դուրս եկած հյութը պահել, դա մեզ պետք կգա կրեմ պատրաստելիս։

Կարագը շաքարվազի հետ հարել։ Ավելացնել ձուն ու կրկին հարել։

Ավելացնել դդումը, ալյուրը, փխրեցուցիչը։


Կեքսի համար նախատեսված ամանը պատել ալյուրով։

Լցնել խմորը, թխել 180 աստիճանով։



Կրեմ՝
Կաթնաշոռային պանիրը շաքարի փոշու, վանիլինի ու 2 ճաշի գդալ դդումի հյութի հետ հարել։
Քսել կեքսին, ու զարդարել մրգով։




1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



