Ինչպիսի դիմահարդարում ընտրել՝ Ամանորը դիմավորելու համար
LIFEԻնչպիսին պետք է լինի այս Ամանորի դիմահարդարումը։ Համաձայն հրե կապիկի բնավորությանը՝ այս տարի դիմահարդարվելիս նախապատվությունը պետք է տալ կարմիր, նարնջագույն կամ մետալիկ գույներին՝ ոսկեգույնին ու արծաթագույնին։ Ի տարբերություն ամենօրյա դիմահարդարման՝ այս Ամանորին կարելի է վառ գույներով ընդգծել թե աչքերը, թե շրթունքները։ Կարող եք համարձակ գտնվել ու շրթունքներին ոսկեգույն շրթներկ քսել։ Աչքերին կարող եք անգամ կանաչ, կապույտ կամ մանուշակագույն ներկ քսել։
Այս Ամանորին հետաքրքիր կլինի, եթե դեմքին ու մարմնին գունավոր հինայով տատու անեք։ Հանգիստ խղճով կարող եք արհեստական թարթիչներ դնել, որոնք զարդարված կլինեն քարերով, փայլերով եւ այլն։ Մի խնայեք փայլը։ Ամբողջ մարմին փայլուն նյութեր քսեք, ավելի շատ՝ ձեռքերին, լանջաբացվածքին, թող լավ փայլեն։
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



