Կարեւոր արտահայտություններ, որոնք պետք է լսի յուրաքանչյուր երեխա
LIFEԵրբեմն մենք չգիտենք, թե ինչպես մեր երեխային ցույց տանք մեր սերը, գովենք նրան։ Իսկ ասելը շատ կարեւոր է։ Ծնողի խոսքը մնում է երեխայի ուղեղում, ողջ կյանքում քաջալերում նրան կամ կոտրում։ Ահա հոգեբանների կարծիքով այն կարեւոր արտահայտությունները, որոնք պետք է լսի յուրաքանչյուր երեխա։
Ես քեզ սիրում եմ
Ես հպարտ եմ քեզնով
Ես անչափ ուրախ եմ, որ ունեմ քեզ
Ինձ շատ է դուր գալիս քո ծնողը լինել
Դու ինձ համար շատ կարեւոր ես
Ես հավատում եմ քեզ
Դում իմ ամենաթանկ գանձն ես
Դու ինձ երջանիկ ես դարձնում
Ես երբեք չեմ դադարի սիրել քեզ
Դու իմ սիրտը սիրով ես լցրել
Ես ընդունում եմ քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս
Ես քեզ հասկանում եմ
Ես քեզ ներում եմ
Դու դրան արժանի ես
Մի վախեցիր անկեղծ լինել
Բոլորն էլ սխալվում են
Վաղը կրկին կարող ես փորձել
Դու չես կարող բոլորին դուր գալ, եւ դա բնական է
Ես քեզ լսում եմ
Ինձ համար կարեւոր է քո կարծիքը
Դու այն ժամանակ լիովին ճիշտ էիր
Ես համաձայն եմ քեզ հետ
Ես հավատում եմ քեզ
Ես վստահում եմ քեզ
Դու հիանալի գաղափարներ ունես
Դու այնքան հետաքրքիր ես պատմում
Ես հիանում եմ քեզնով
Դու լավ երեխա ես
Դու շատ գեղեցիկ ես
Քեզ հետ շատ ուրախ է
Շտապ պատմիր, անչափ հետաքրքիր է քեզ լսել:



