Ամանորյա կերուխում․ ինչպես չվնասել առողջությունն ու կազմվածքը
LIFEԱմանորյա տոնակատարությունը անմիջականորեն կապված է ճոխ կերուխումի հետ։ Սակայն հագեցնող ուտելիքները, ուտելիքներն իրար խառնելը, ալկոհոլը դրական չեն ազդում ոչ մեր կազմվածքի, ոչ առողջության վրա։ Ինչպես կարելի է ուրախանալ, նշել Նոր տարին, ուտել եւ միեւնույն ժամանակ չվնասել առողջությանն ու կազմվածքին։
1, Նոր տարուց առաջ լավ քնեք եւ ձեր օրն այնպես պլանավորեք, վերջին վայրկյանին չանհանգստանաք գնումների ու նվերների համար։
2, Մսի հետ բանջարեղեն կերեք։
3, Հրաժարվեք քացախով պատրաստված սնունդից, դրանք դանդաղեցնում են մարսելու գործընթացը։
4․ Շատ մրգեր գնեք ու ավելի շատ միրգ կերեք, որ մի կտոր ավել տորթի համար տեղ չունենաք։
5, Մի խառնեք ալկոհոլային խմիչքները՝ գինին լիկյորի, օղին կոնյակի կամ գարեջրի հետ։
6, Մի մոռացեք, որ Ամանորը լուսավոր տոն է, ոչ թե ալկոհոլի մարաթոն։
7, Մինչեւ ամանորյա սեղանին նստելը մի քանի ժամ առաջ մի քիչ ապուր կերեք, որը կտաքացնի ստամոքսը։
8, Եթե հնարավոր է, գիշերը մի կերեք, երեկոյան 6-7-ին ամանորյա ուտեսները փորձեք։
9, Թեթեւ ուտելիքներ պատրաստեք եւ մոռացեք մայոնեզի մասին, մի ավելացրեք այն աղցանների մեջ։
10, Գազով, քաղցր ըմպելիքներից ու խմորեղենից հրաժարվեք։
11, Ողջ գիշեր մի նստեք ամանորյա սեղանի շուրջ ու հեռուստացույց դիտեք, դուրս եկեք փողոց, ուրախացեք, զբոսնեք, պարեք։
12, Մինչեւ քնելը լավ օդափոխեք սենյակը, իսկ հունվարի մեկին շատ թեյ ու սովորական ջուր խմեք։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



