Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել
VIDEOԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:
«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար»,- մասնավորապես ասված է Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում: Նա իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել հրդեհից տուժածներին:
«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում: Նա արագ ապաքինում է մաղթել ողբերգական դեպքից տուժածներին
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



