Yerevan, 03.June.2026,
00
:
00
BREAKING


«Ինչու՞ է Հայաստանը լցնում Ռուսաստանի համբերության բաժակը». «Փաստ»

INTERNATIONAL NEWS
«Փաստ» օրաթերթը գրում է
 
rosbalt.ru-ն գրում է, որ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 62-ը: Պաշտոնական մակարդակով ահաբեկչության վարկածը բացառվել է, ըստ նախաքննության, եղել է հակահրդեհային անվտանգության կանոնների խախտում։ Պետք է ասել, որ հայերն այս դեպքում կարծրատիպային չեն վարվել, այն է՝ իրենց դժբախտության մեջ մեղադրել «թշնամի Ադրբեջանին»։ Բայց եղել են այնպիսիք, որոնք հեշտությամբ փոխարինել են նրանց ավելի հզոր «թշնամու» հետ։
 
Այսպիսով, ողբերգությունից որոշ ժամանակ առաջ որոշ Տելեգրամ-ալիքներ տարածել են «խակի» հագուստով երիտասարդների լուսանկարներ, նրանց ներկայացրել են որպես ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներ։ Իսկ հետո «Սուրմալուում» պայթյուն է որոտացել: Միաժամանակ անանուն ահազանգեր են ստացվել տարբեր հաստատությունների ականապատման մասին։ Եվ հետո, ինչպես ասում են, սկսվել է. տեղական տեղեկատվական տարածքում և առանձին քաղաքական ուժերի մակարդակով որոշակի «ռուսական կառույցներ» են մեղադրվել առևտրի կենտրոնի հրդեհի մեջ։ Հատկապես տիտանական աշխատանք է տարել ազգայնական «Սասնա ծռեր» կուսակցությունը։ «Սասնա ծռերի» արտաքին քաղաքականությունը արմատապես հակառուսական է. կուսակցությունը կոչ է անում «ազատագրել Հայաստանը ռուսական գաղութային գերիշխանությունից», դուրս գալ ՀԱՊԿից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանը, բայց, միևնույն ժամանակ, դեմ է Հայաստանի՝ ՆԱՏՕ մտնելուն և կողմ է ԱՄՆ-ի և Իրանի (!) հետ ռազմավարական դաշինքների ստեղծմանը:
 
Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին, որում, մասնավորապես, վրդովմունք է արտահայտել «տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումների առնչությամբ, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»։ Նաև նշվել է, որ ռուսական կողմը դա դիտարկում է որպես ուղղակի սադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները խաթարելուն։ Բայց «ոչ պաշտոնական» անձը՝ ի դեմս ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանի, մի ԶԼՄ-ի հետ զրույցում ՌԴ դեսպանատան գրառումը «ցինիկ» է անվանել։ Նա Մոսկվային մեղադրել է Հայաստանի տարածքը հանձնելու գործում «թուրքերին օգնելու» մեջ: Ըստ նրա, «Ռուսաստանը հերթական անգամ փորձում է զիջումներ կորզել Հայաստանից՝ դիմադրության ոգին կոտրելու նպատակով վախ ու խուճապ սերմանելով»։ Բացի այդ, ունենալով «գործակալների լայն ցանց Հայաստանի ներսում և դրսում»՝ Ռուսաստանն իբր նպատակ ունի «Հայաստանը տանել Լավրովի պլանի իրականացման ճանապարհով, իսկ դա Արցախի օտարումն է, Հայաստանի ինքնիշխան պետականության վերացումը և Ռուսաստանի կազմի մեջ մտնելը»:
 
Վերադառնալով Երևանում ՌԴ դեսպանատան նոտայի թեմային՝ լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ «ռուսական կողմը դրանով արջի ծառայություն է մատուցել, նման անշնորհք, ցինիկ, քաղաքականության շնորհիվ Ռուսական կայսրությունը 300 տարի կորցնում է դաշնակիցներին, ընկերներին, հարևաններին, և առաջին շարքերում Հայաստանն է»։ Մի խոսքով, երկրի բոլոր դժբախտությունների մեջ «սկսած 1724 թվականի Կոստանդնուպոլսի պայմանագրից մինչև 44-օրյա պատերազմը... թիվ մեկ մեղավորը Ռուսաստանն է»: Ըստ քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի, «Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է», և ինքը չի հիշում երկրորդ նման դեպքը հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ։ «Հակառուսական նարատիվների անընդհատ տարածման ֆոնին,- կարծիք է հայտնել նա,- դեսպանատան հայտարարությունը կարելի է համարել վերջին նախազգուշացումը»։ Փորձագետը համոզված է, որ ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունների համար շատ հեշտ է գտնել հակառուսական լցոնումների իրական նախաձեռնողներին, բայց, ինչպես երևում է, նման ցանկություն չկա։ Ավելին, Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, իրենց համար ամենաշահավետը համարում են «որքան վատ, այնքան լավ» բանաձևը։ Այստեղ կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս կարող է դա լինել: Ի վերջո, Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, հայերի անվտանգության երաշխավորը։
 
Պատասխանը պարզ է. Երևանը բացառապես կենտրոնացած է Ռուսաստանից ամեն տեսակի օգնություն ստանալու, այլ ոչ թե նրա հետ կառուցողական համագործակցության վրա։ Բայց մինչև ե՞րբ է Մոսկվան, որին Երևանը մեղադրում է իր բոլոր երևակայական և իրական դժբախտությունների մեջ, կրելու պատասխանատվություն մի երկրի համար, որն անգամ նեղություն չի էլ քաշում պատասխանել դիվանագիտական նոտային։ Մարդիկ ասում են. «Խելացի հորթը երկու մոր կուրծք է ծծում»։ Այն ժամանակ, երբ Հայաստանը քիչ թե շատ այդպիսին էր, ավելի ստույգ՝ խորամանկ ու պրագմատիկ, բավական լավ դիվիդենտներ էր ստանում ուժային տարբեր կենտրոններից, բայց ամենաշատը Ռուսաստանից: Բայց հիմա նա բավականին տոքսիկ է դարձել։ Հարցն այն է, թե որքա՞ն ժամանակ նա կկարողանա իրեն թույլ տալ նման շքեղություն, որովհետև, օրինակ՝ Ռուսաստանի քաղաքական «կուլիսները» ի վերջո կարող են ամենաանսպասելի որոշումներն ընդունել: Բայց քանի դեռ դա չի եղել, Հայաստանը բարգավաճում է։ Նա անգամ չի վախենում, որ իրեն «կուլ կտան ադրբեջանցիներն ու թուրքերը», քանի որ նա, այսպես թե այնպես, չի անհետանա, և դարձյալ «անիծյալ Ռուսաստանի» շնորհիվ։ Ի դեպ, միայն այս տարվա մայիսին Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 266 մլն դոլար։ Նման զգալի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ համաճարակից հետո հայ աշխատանքային միգրանտների համար ռուսական շուկայի լիարժեք բացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ուկրաինական իրադարձությունների հետևանքով ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ գրանցել են նրանց բիզնեսները Հայաստանում։ Եվ հիմա այնտեղ ամեն ամիս միլիոնավոր դոլարներ են հոսում։
 
Ահա այսպիսի պարզ թվաբանություն, որը հիմնված է ոչ այնքան պարզ քաղաքականության վրա, որը, սակայն, երբեմն բերում է համբերության «բաժակը լցվելուն»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26