Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ցածր գնաճը հնարավորություն տվեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկսադրույքը

ECONOMICS

2015 թ. դեկտեմբերի 22-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,75 տոկոս: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչո՞ւ:

ԿԲ-ն այս տարվա մեջ երրորդ անգամ գնաց տոկոսադրույքի իջեցման, այն դեպքում, երբ տարվա առաջին կեսին, ընդհուպ մինչեւ օգոստոս ամիսը, վերաֆինանսավորման տոկսադրույքը պահպանվում էր 10,5 տոկոսի վրա: Հիշեցնենք, որ իր տրամադրության տակ եղած այս գործիքով ԿԲ-ն անցած տարվա տարեվերջին կտրուկ միջոցների դիմեց: 2014-ի դեկտեմբերյան գնաճը, այսինքն նաեւ դրամի կտրուկ արժեզրկումը զսպելու նպատակով, ԿԲ-ն ստիպված եղավ թանկացնել փողը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոսից բարձրացվեց 1,75 տոկոսով, սահմանելով 8,5 տոկոս: Արդեն այս տարվա հունվարին այն եւս 1 տոկոսային կետով բարձրացվեց, ապա եւս 1 տոկոսային կետով փետրվարին` հասնելով 10,5 տոկոսի:

ԿԲ այս գործողությունները, ինչպես նաեւ մեր տնտեսության, հատկապես գյուղատնտեսության մեջ արձանագրված դրական տեղաշարժերը թույլ տվեցին զսպել գնաճի տեմպը: Տարվա ընթացքում այն աստիճանաբար նվազեց` ցած իջնելով անգամ ԿԲ սահմանած թույլատրելի` 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայքից: Ելնելով դրանից, արդեն օգոստոսին ԿԲ-ն փոքր-ինչ` 0,25 տոկոսով իջեցրեց վերաֆիանսավորման տոկոսադրույքը: Չնայած դրան գնաճի տեմպը շարունակում էր նվազել: 2015-ի նոյեմբերին արդեն արձանագրվել էր 0,6 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,3 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակելով նվազել, ամսվա վերջին կազմել էր 1,2 տոկոս: Դրան արձագանքելով, ԿԲ-ն, նոյեմբերին, արդեն 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման տոկսադրույքը ԿԲ գնահատմամբ, արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները, այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև մոտակա ամիսներին: Այսինքն, մեր ներքին գների վրա կփոխանցվի արտաքին գնանկումային ազդեցությունը:

Նշելով, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, ԿԲ-ն տեղեկացրել է, որ նշված քաղաքականության արդյունքում այն դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի (4 տոկոս + - 1,5 տոկոս) շուրջ, իսկ ԿԲ խորհուրդն էլ հետագայում կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Բանն այն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը մի կողմից, եթե այն իջեցվում է` ազդում է գնաճի զսպման եւ ազգային արժույթի արժեզրկման վրա, մյուս կողմից, եթե այն բարձրացվում է` տնտեսական աճի խթանման եւ ազգայի արժույթի արժեւորման վրա: Նկատի ունենալով, որ գնաճի մակարդակը բավականին ցածր է, ԿԲ-ն իջեցնելով տոկոսադրույքը, նպաստում է տնտեսական աճի տեմպի բարձրացմանը: Տնտեական բարձր աճի դրական ազդեցությունը բնակչության վրա թեեւ ավելի ուշ է զգացվում, քան բարձր գնաճի անմիջական բացասական ազդեցությունը, բայց ակնհայտ է, որ հենց բարձր տնտեսական աճն է պարտադիր պայմանը սոցիալական խնդիրները լուծելու եւ կենսամակարդակի բարձրացման համար:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee