2016 թ.-ի լավագույն աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար (Մաս 2)
LIFEBlog.1in.am-ը գրում է
Փոփոխությունների քամին 2016 թվականին կփչի Կշեռքների համար այնպես, ինչպես հորոսկոպի շատ այլ նշանների համար։ Գալիք տարին Ձեզ կծանրաբեռնի մեծ ծավալի աշխատանքով, բայց այդ աշխատանքը կլինի հետաքրքրիր ու վերջում Ձեզ հաջողություն ու ճանաչում կպարգևի։ Պատրաստ եղեք տարատեսակ անկանխատեսելի հանգամանքների, սակայն ծանր տանել պետք չէ, որովհետև այդ ամենը Դուք կհաղթահարեք անսպասելի հեշտությամբ։
Սեպտեմբերին մեծ է օգտակար ծանոթությունների հավանականությունը, շնորհիվ որոնց Դուք կդիմեք օրիգինալ նոր քայլերի Ձեր մասնագիտական ոլորտում ու կկարողանաք հասնել համընդհանուր ճանաչման ու ակնածանքի։ Այո, իհարկե ամեն բան հեշտ չի տրվելու, բայց հաճելի անակնկալներ, այնուամենայնիվ, սպասվում են, և դրանք ժամանակ առ ժամանակ կուրախացնեն Ձեզ։ Մի մոռացեք զուգահեռ կարգավորել անձնական հարաբերությունները, որոնք Ձեր ծանրաբեռնվածության պատճառով կարող են մտնել փակուղի։ Սիրելիներին և ընկերներին, այնուամենայնիվ, պետք է որոշակի ժամանակ հատկացնեք Ձեր հագեցած գրաֆիկում։
Աշխատավայրում Ձեզ սպասվում են որոշակի փորձություններ, որոնց շնորհիվ Դուք կկարողանաք դրսևորել Ձեզ ու փոխել ուրիշների կարծիքը Ձեր մասին։ Դուք պետք է նաև ուշադիր լինեք ու ընտրողական այն միջոցներում, որոնք կիրառում եք կոլեգաների հետ շփման մեջ, որովհետև չի բացառվում, որ Ձեր մեջքի հետևում դավեր նյութեն Ձեր նկատմամբ ոչ բարյացակամորեն տրամադրված մարդիկ։
Կապկի տարում գարունը խոստանում է ուրախացնել որոշ պլանավորված գործերի ավարտով ու էական եկամտով։
Դա բեկումնային պահ կլինի. որոշ գործերում Դուք վերջակետ կդնեք, իսկ որոշները միայն կսկսեք, ու դրանք կդառնան երկարաժամկետ պլաններ ապագայի համար։ Աշխատանքը Ձեզ ոչ միայն հաճույք կպատճառի, այլև պատկառելի եկամուտ։ Դուք կկարողանաք լիարժեք բավարարվել ճանապարհորդություններով, որոնք ամենայն հավանականությամբ կապված կլինեն Ձեր գիտելիքների ավելացման հետ։ Միակ ոչ շահեկան դրվագը կապված կլինի նոյեմբերի սկզբում սպասվող ուղևորության հետ, այնպես որ, լավ կլինի այն տեղափոխել մեկ այլ ավելի հարմար ժամանակամիջոց կամ էլ ընդհանրապես խուսափել դրանից։

Տարեսկզբից մինչև մայիս ամիս Կարիճների կյանքը հագեցած կլինի տարատեսակ իրադարձություններով։ Շատ բան բավականին հեշտ կստացվի, Դուք մեծ հաջողությունների կհասնեք՝ խուսափելով մեծ ջանքեր գործադրելուց։ Աշխատանքը Ձեզ միայն ուրախություն կպարգևի, ինչը չի կարելի ասել կենցաղային հոգսերի մասին։ Ընտանեկան հոգսերն ու ընտանեկան խնդիրների լուծումն էապես բարդացնելու է Ձեր կյանքը։ Հնարավոր է, որ այդ հոգսերը ստեղծեն Ձեր երեխաները։ Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, ու Ձեր հարազատներն անպայմանորեն կգնահատեն դրանք։ Ձեր մասնակցությունը նրանց կյանքին ավելի պետք կգա ամռան երկրորդ կեսին, ինչպես նաև աշնանը։
2016 թվականի երկրորդ կեսին կբարդանա իրավիճակն աշխատավայրում, ու Դուք ավելի զգայական կդառնաք տարատեսակ ակնարկների նկատմամբ և կսկսեք ամեն տեսակ մանրուքից գրգռվել։ Սակայն, չնայած բարդություններին, Դուք կկարողանաք լավ աշխատել, ինչն էական եկամուտ կբերի Ձեզ արդեն 2017 թվականին։
Կապկի տարում Կարիճների փոխհարաբերություններն ընկերների հետ միանշանակ չեն լինելու։ Կորցնելով մտերրիմ ընկերներից ինչ-որ մեկին՝ Դուք խուճապի ու հիասթափության մեջ կընկնեք։ Դուք ավելի ու ավելի հաճախ կսկսեք հիշել անցած տարիներն ու կսկսեք վերլուծել դրանք։ Դուք կկարոտեք Ձեր հին ընկերներին և շփումը նրանց հետ։ Մտորեք թույլ տրված սխալների մասին, ճիշտ հետևություններ արեք ու անհրաժեշտ որոշումներ ընդունեք։
Որպեսզի լրիվ չտրվեք տրտմությանը, Ձեզ կօգնի աշխատանքը, որում առաջ շարժվելով՝ Դուք կկարողանաք էապես բարելավել Ձեր ընտանիքի բարեկեցությունը։ Հաջողությունը կուղեկցի Ձեզ, բայց աչալուրջ եղեք ու մի կորցրեք Ձեր զգոնությունը, հատկապես՝ ձմռան սկզբում և ամռանը։
Այս տարին խոստանում է բազմաթիվ ուղևորություններ պարգևել Ձեզ։ Դա կարող է լինել ինչպես սովորական ճանապարհորդությունների տեսքով, այնպես էլ մասնագիտական գործունեության հետ կապված ուղևորությունների տեսքով։ Դուք Ձեզ համար օգտակար բազմաթիվ հայտնագործություններ կանեք՝ կտրվելով խնդիրներից ու ընտանեկան հոգսերից։ Հնարավոր է, որ ծագի մի իրավիճակ, որը կպահանջի չեղարկել ուղևորությունը. մի դիմադրեք ճակատագրին ու տեղափոխեք ճանապարհորդությունն ավելի հարմար ժամանակ։


2016 թվականի ամենավառ պահը Ձեր համար լինելու է հունվար ամիսը։ Ձեր տրամադրությունը հրաշալի կլինի, իսկ գործերը հաջող ընթացք են ունենալու։ Ձեզ ամեն ինչ կտրվի հեշտությամբ։ Մթնոլորտն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում խոստանում է լինել հրաշալի, իսկ Դուք լի կլինեք էներգիայով ու նոր գաղափարներով։ Ձեզ կուրախացնեն նաև Ձեր երեխաները, ում հետ շփումը կլինի հետաքրքիր ու օգտակար բոլորիդ համար, իսկ նրանց մեջ ներդրված գիտելիքներն այս փուլում անպայման հետագայում լավ արդյունքներ կտան։
Գարնանը Ձեզ կայցելի որոշակի հուզմունք։ Զգույշ և շրջահայաց է պետք լինել։ Աշխատեք ժամանակը քամուն չտալ, որովհետև 2016 թվականը իսկը ժամանակն է Ջրհոսների համար ինչ-որ նոր բան սովորելու կամ էլ արդեն կուտակած գիտելիքները նոր սերնդի հետ կիսելու։ Ձեր ձեռքբերումները կլինեն մեծ տարվա հատկապես այս փուլում, ու Դուք համընդհանուր ակնածանքի կարժանանք։ Գլխավոր խնդիրը կայանալու է նրանում, որ Դուք կիսատ չթողնեք սկսած աշխատանքը։ Իր տրամաբանական ավարտին հասցված աշխատանքի արդյունքները կգերազանցեն Ձեր ակնկալիքները, այնպես որ, մի վարանեք ու գործեք՝ ձեռքերը չծալելով։
Սա լավագույն փուլն է լինելու ամեն բանի համար, ինչն անմիջականորեն կապված է մանկավարժության հետ։ Հնարավոր է, որ Դուք ուսուցողական նպատակներով ուղևորության մեկնելու առաջարկից օգտվեք ու ինչ-որ զարմանալի ու հետաքրքիր բացահայտումներ անեք, ինչի մասին կկարողանաք հետագայում կիսվել գիտական զեկույցում կամ էլ պարզապես կպատմեք այդ ամեն միասին Ձեր երեխաներին, բարեկամներին և ընկերներին։ Հավատացեք, այս տարի ավելի լավ է ձեռնպահ չմնալ գործուղումներից, քանի որ դրանք, բավականին ինֆորմատիվ լինելուց զատ, կօգնեն նաև հետագայում ճիշտ ուղի ընտրելու հարցում։
Աշխատեք ավելի բարեհամբույր լինել մարդկանց հետ, ավելի զիջող եղեք ու կզարմանաք՝ տեսնելով, թե ինչ հաճելի է, երբ մարդիկ վարվում են Ձեր նկատմամբ նույն կերպ։ Այս մարտավարությունը կլինի Ձեր հաղթական խաղաթուղթը բոոլոր գործերում ու անմիջապես դրական արդյունքների կբերի։ Դուք կկարողանաք նոր պոտենցիալ գտնել Ձեր մեջ, կհայտնաբերեք նոր տաղանդներ ու շատ դրական էներգիա։

Կապկի տարին ասես հրաշալի յուրահատուկ լիճ լինի Ձկների համար։ Դուք կկարողանաք հանգստանալ գործերից ու անցնող տարվա վազվզուքից և վայելել Ձեր հաջողությունն ու բարի բախտը։ Ձեր հանգիստը Դուք վաստակել եք արդար քրտինքով ու կարող եք վայելել այն՝ առանց խղճի խայթ զգալու։ Դուք նաև կարող եք գալիք տարում բարելավել Ձեր առողջությունը, որն էապես խաթարվել էր 2015 թականին։ Տարին խոստանում է լինել դրական ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում ու սիրելիի հետ հարաբերություններում։
Ցանկացած խոչընդոտ Դուք հանգիստ ու թեթև կհաղթահարեք, որովհետև ոչինչ Ձեր ուժերից վեր չի լինելու։
Դուք մտորումների և արժեքների վերաիմաստավորման ժամանակ կունենաք։ Հնարավոր է, որ կյանքի նկատմամբ ունեցած հայացքներն ու առհասարակ վերաբերմունքը կյանքի նկատմամբ փոփոխվեն։ Դուք կաշխատեք բարելավել կենցաղի հարմարավետությունն ու Ձեր շուրջ ջերմ մթնոլորտ ձևավորել։ Ընկերների, գործընկերների և հարազատների հետ փոխհարաբերությունները ևս ջերմ են լինելու։ Եթե Դուք մինչ այժմ չեք գտել Ձեր երկրորդ կեսին, ապա Ամուրի նետերն այս տարի չեն վրիպի, քանզի Ձեզ իսկական սերն է սպասում։ Դուք կհանդիպեք հենց նրան, ում մասին երազել էիք և ում հետ կցանկանաք ապրել ինչպես ուրախության մեջ, այնպես էլ կիսելով տխրությունը։
Ծագած բարդություններն աշխատավայրում արդյունքում հօգուտ Ձեզ կծառայեն, ու Դուք կկարողանաք կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա։ Ձեր նպատակասլացությունն ու ամբիցիաները կօգնեն ըստ արժանվույնս լուծել դրված առաջադրանքներն ու կյանքի կոչել գրանդիոզ նախագծեր։ Այս կերպ Դուք Ձեզ կապահովեք պատկառելի եկամտով։ Կարևորը՝ չշեղվել ուղուց և բաց չթողնել տեսադաշտից դրված նպատակը, որին հասնելու համար Դուք շատ ժամանակ ու ջանք եք ծախսել։ Ձկների բնավորությունը կօգնի գլուխ հանել այս ամենից։
Հնարավոր է որոշակի կողմնակի ուշադրություն Ձեր անձի նկատմամբ։ Ձեր որոշակի մեկուսացումը հօգուտ Ձեզ կծառայի ու թույլ կտա կենտրոնանալ պետքական պահի վրա, ինչպես նաև խուսափել անցանկալի ու վտանգավոր կապերից։ Առանձնանալով՝ Դուք երազում եք, որ 2016-ն ի կատար կածի Ձեր ցանկությունները։ Մի խոսքով, Դուք Ձեզ զգալու եք, ինչպես ձուկը ջրում, և սա Ձեր տարին է, այնպես որ՝ լողացեք հոսանքին համընթաց։



